«Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» թիվ 6 հրապարակվող հաշվետվություն
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «IncExpNW» խումբը:
Հաշվետվության տողերի լրացման համար OLAP ադմինիստրատորի ԱՇՏ -ի «Բանաձևեր» մասում` «Ֆինանսական արդյունքների մասին (ձև 6)» բանաձևերի խմբում առկա են հետևյալ բանաձևերը` FA_01, FA_02, .... FA_33: Հաշվետվության Excel ֆայլի անունը պետք է լինի հետևյալ ֆորմատով. «Ներդրումային կազմակերպության ԿԲ-ի կողմից տրված կոդ»_«06»: Թիվ 6 հաշվետվության համար նախատեսված է OLAP ադմինիստրատորի ԱՇՏ ➝ OLAP հաշվետվությունների շաբլոններ ➝ Հրապարակվող հաշվետվություններ խմբի «Ֆինանսական արդյունքների մասին (հրապարակվող)» անվամբ շաբլոնը:
«Ֆինանսական վիճակի մասին» թիվ 7 հրապարակվող հաշվետվություն
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Հաշվետվության տողերի լրացման համար OLAP ադմինիստրատորի ԱՇՏ -ի «Բանաձևեր» մասում` «Միջանկյալ հաշվապահական հաշվեկշիռ (ձև 7)» բանաձևերի խմբում առկա են FV_1_01, FV_1_02, .... FV_3_91 կոդերով բանաձևերը: Հաշվետվության Excel ֆայլի անունը պետք է լինի հետևյալ ֆորմատով` «Ներդրումային կազմակերպության ԿԲ-ի կողմից տրված կոդ»_«_07»: FV_1_01, FV_1_02, .... FV_3_91 բանաձևերի տվյալները ձև 7 հաշվետվության մեջ լրացվում են միայն ներդրումային կազմակերպությունների կոդով ֆայլերի համար: Թիվ 7 հաշվետվության համար նախատեսված է OLAP ադմինիստրատորի ԱՇՏ ➝ OLAP հաշվետվությունների շաբլոններ ➝ Հրապարակվող հաշվետվություններ խմբի «Հաշվապահական հաշվեկշիռ (հրապարակվող)» անվամբ շաբլոնը:
«Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» թիվ 9 հրապարակվող հաշվետվություն
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «CHESS1» խումբը:
Հաշվետվության տողերի լրացման համար OLAP ադմինիստրատորի ԱՇՏ -ի «Բանաձևեր» մասում` «Բանկի դրամական միջոցների հոսքերի մասին (ձև 9)» բանաձևերի խմբում առկա են DH_03, DH_04, .... DH_45 կոդերով բանաձևերը: Հաշվետվության Excel ֆայլի անունը պետք է լինի հետևյալ ֆորմատով` «Ներդրումային կազմակերպության ԿԲ-ի կողմից տրված կոդ»_«09»: OLAP ադմինիստրատորի ԱՇՏ ➝ OLAP հաշվետվությունների շաբլոններ ➝ Հրապարակվող հաշվետվություններ խմբում ավելացել է «Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» անվամբ շաբլոնը: