Վաճառքների վերլուծություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ >

Վաճառքների վերլուծություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության վաճառքները վերլուծելու համար։ Հաշվետվությունում երևում են վաճառքի ինքնարժեքները, վաճառքի գումարները և վաճառքից ստացված օգուտները/վնասները` գումարային ներկայացմամբ։ Այս հաշվետվությունը կանչելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում կատարված վաճառքները։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները:

Ապրանք

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ ապրանքի համար, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանք։

Գնորդ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։

Խմբավորել ըստ

Հաշվետվությունը կարելի է կանչել խմբավորված ըստ ապրանքների կամ ըստ գործընկերների։ Այդ դեպքում հաշվետվության մեջ միևնույն ապրանքների (գործընկերներին) վաճառքները երևում են մեկ տողով։

Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է Խմբագրել (CTRL+E), Դիտել տպելու ձևը (F5): Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկերների կամ ըստ Ապրանքների, ապա այս հրամանները հասանելի չէ։