Տպել գործընկ. նույնականացման քարտը

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Գործողություններ >

Տպել գործընկ. նույնականացման քարտը

Previous pageReturn to chapter overviewNext page

Տպել գործընկ. նույնականացման քարտը գործողության միջոցով գործընկերոջ համար կարելի է տպել նույնականացման քարտ, որը կպարունակի տեղեկատվություն տվյալ գործընկերոջ վերաբերյալ` անվանում, կոդ, գծիկավոր կոդ:

Հետագայում այս քարտերի միջոցով վաճառքի ժամանակ սկաներով հնարավոր է արագ փնտրել և ընտրել տվյալ հաճախորդին:

Նախքան քարտերի ձևավորումը բերվում է Տպել նույնականացման քարտ դիալոգ պատուհանը, որն ունի հետևյալ տեսքը.

 

PrintIDCardDialog

 

Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել Տպելու ձևանմուշը, ինչպես նաև կարելի է ընտրել կոնկրետ գործընկերոջ կոդը:

Կատարել կոճակը սեղմելով բացվում է գործընկերների քարտերի տպման տեսքը.

 

PrintIDCard

 

Նույնականացման քարտի գծիկավոր կոդը կազմվում է նախդիրից և գործընկերոջ կոդից (որպես նախդիր վերցվում է Դրույթների Սարքավորումներ բաժնի Սկաների պարամետրեր մասի Գնորդի նույնականացման նախդիրը):

Նույնականացման քարտերը տպելուց հետո խորհուրդ է տրվում լամինացիա անել` պահպանելու համար գծիկավոր կոդի ընթեռնելիությունը: