Ինքնարժեքի վերահաշվարկ

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Գործողություններ >

Ինքնարժեքի վերահաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների հաշվառման ժամանակ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ հետին թվով գրանցված փաստաթղթի տվյալների խմբագրումը բերում է ապրանքի ինքնարժեքի սխալ հաշվարկի: Դիտարկենք ապրանքի իրացման պարզագույն իրավիճակ։

Փաստաթուղթ

Քանակ

Գին

Գումար

Մուտք N1

20

300

6000

Մուտք N2

10

375

3750

Ելք N1

-8

325

- 2600

Մուտք N3

10

405

4050

Ելք N2

-6

350

- 2100

Մնացորդ

40-14=26

 

  9100

Վերոնշյալ օրինակում մուտքերը գոյացնում են միջին ինքնարժեքներ և հանդիսանում են հիմք հետագա ելքերի համար։ Բայց ի՞նչ կկատարվի, եթե օրինակ հեռացնենք Մուտք N2 փաստաթուղթը կամ փոփոխենք Մուտք N1 փաստաթղթում նշված գինը։ Այդ դեպքում Ելք N1, Ելք N2 փաստաթղթերով ձևավորված ինքնարժեքները պետք է փոխվեն։

Ստեղծված իրավիճակը շտկելու համար բավարար է վերագրանցել բոլոր փաստաթղթերը։ Այդ գործողությունը կատարելու համար օգտագործվում է Ինքնարժեքի վերահաշվարկ գործիքը։ Ինքնարժեքի վերահաշվարկ գործողությունը սկսած որևէ ամսաթվից կատարում է փաստաթղթերի վերագրանցում, որն էլ կարգավորում է ինքնարժեքը:

Purchases_Operations_calculCost

Դաշտ

Նշանակություն

Վերահաշվարկել սկսած

Նշվում է այն ամսաթիվը, որից սկսած կատարվում է փաստաթղթերի վերագրանցումը: