Բացասական մնացորդների ստուգում գործողության միջոցով ստեղծվում է հաշվետվություն, որտեղ երևում են ապրանքների բացասական մնացորդները:
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ստուգել սկսած |
Նշվում է այն ամսաթիվը, որից սկսած ստուգվում է ապրանքների մնացորդների բացասական լինելը: |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները: |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ ապրանքի համար, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանք։ |
Հաշվետվության սյուները պարունակում են հետևյալ տվյալները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Բացասական մնացորդ ունեցող ապրանքի կոդը: |
Ամսաթիվ |
Բացասական մնացորդի առաջացման ամսաթիվը: |
Անվանում |
Բացասական մնացորդ ունեցող ապրանքի անվանումը: |
Չափման միավոր |
Բացասական մնացորդ ունեցող ապրանքի չափման միավորը: |
Քանակ |
Ապրանքի բացասական մնացորդը: |
Խումբ |
Բացասական մնացորդ ունեցող ապրանքի խումբը: |
Հաշվետվության ընթացիկ տողից կարելի է կանչել ապրանքի քարտը: