Գումարի ելք

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Փաստաթղթեր >

Գումարի ելք

Previous pageReturn to chapter overviewNext page

Գումարի ելք փաստաթուղթը նախատեսված է գումարների ելքերը ձևակերպելու համար։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_CashOut1

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Գումարի ելք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Գումարի ելք փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը: Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButtonկոճակը։

Գումար

Գումար դաշտում լրացվում է ելքագրվող գումարը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։