Պարտքի ճշգրտում փաստաթուղթը նախատեսված է գործընկերների հետ փոխհաշվարկները կարգավորելու համար։
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտքի ճշգրտում փաստաթուղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Պարտքի ճշգրտում փաստաթուղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Գործընկերների ցուցակ աղյուսակում լրացվում են գործընկերոջ կոդը, անվանումը և գումարը: Գումար դաշտում հնարավոր է մուտքագրել ինչպես դրական, այնպես էլ բացասական մեծություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: