Աշխատավարձի հաշվարկ գործողությունը նախատեսված է նշված հաշվարկային ամսում արդեն հաստատված հավելում/պահումները որպես աշխատավարձ հաշվարկելու համար: Աշխատավարձի հաշվարկի ընթացքում հաշվարկվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը և առձեռն գումարները: Հաշվարկային ամսվա ընթացքում կարելի է կատարել մի քանի աշխատավարձի հաշվարկ: Այս գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամիս |
Լրացված է հաշվարկային ամիսը։ Այն չի խմբագրվում: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում աշխատավարձի հաշվարկը կատարվում է բոլոր աշխատակիցների համար:
Աշխատավարձի հաշվարկ գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար, որի ժամանակ գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Նշում |
---|
Դրույթներում Հաշվարկել աշխատավարձը անմիջապես հայտանիշը նշված լինելու դեպքում Աշխատավարձի հաշվարկ գործողությունը կատարվում է ավտոմատ: |