Այս էջի տեսքը հետևյալն է.
Դրույթների Աշխատավարձ էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հաշվարկի ամսաթիվ |
Այս ամսաթվով որոշվում են աշխատավարձի հաշվարկային ամիսն ու տարին: Այն չի կարող փոքր լինել Ներդրման ամսաթվից: |
Նվազագույն աշխատավարձ |
Նշվում է նվազագույն աշխատավարձը ներառյալ եկամտային հարկը: Օգտագործվում է նպաստների և արձակուրդայինի հաշվարկի ժամանակ: |
Նվազագույն աշխատավարձ կուտ. կենսաթոշակով |
Նշվում է նվազագույն աշխատավարձը ներառյալ եկամտային հարկը և կուտակային կենսաթոշակը: Օգտագործվում է արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկի ժամանակ: |
Նվազագույն աշխատավարձ առանց հարկերի |
Նշվում է նվազագույն աշխատավարձը առանց եկամտային հարկի և կուտակային կենսաթոշակի: |
Դրոշմանիշային վճարի չափ |
Աշխատակցի ամսական դրոշմանիշային վճարի չափն է, որը հիմք է ընդունվում հաշվարկներ կատարելիս, եթե Աշխատակիցներ տեղեկատուում Դրոշմանիշային վճարի դրոշակը դրված է: |
Կլորացման աստիճան |
Գումարների կլորացման աստիճանը: Օգտագործվում է հաշվարկների ընթացքում ստացված գումարների կլորացման համար: |
Հաշվարկել աշխատավարձն անմիջապես |
Այս հայտանիշը նշելու դեպքում, հավելում/պահում և ավտոհավելում/պահում փաստաթղթերը գրանցելիս, ինչպես նաև հաշվարկային տվյալները խմբագրելիս և հեռացնելիս, Աշխատավարձի հաշվարկ գործողությունը ավտոմատ կատարվում է համակարգի կողմից:: |
Միջին օրական գործակիցը արձակուրդ հաշվարկելիս |
Օգտագործվում է արձակուրդայինի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Ամիսների քանակ միջինի համար |
Օգտագործվում է արձակուրդայինի հաշվարկի ժամանակ, որոշում է, թե քանի նախորդող ամիսներ պետք է օգտագործել միջին աշխատավարձը հաշվարկելու համար։ |
Միջին օրական գործակիցը անաշխ. նպաստ հաշվարկելիս |
Օգտագործվում է անաշխատունակության նպաստի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Միջին օրական գործակիցը մայրության նպաստ հաշվարկելիս |
Օգտագործվում է մայրության նպաստի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Ներդրման ամսաթիվ |
Օգտագործվում է Ներդրումային տվյալներ փաստաթղթում: |
Կուտակային կենսաթոշակ |
Կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման դրույթների բաժին: |
Աշխատակցի ամսական պարտադիր կուտակային վճարի տոկոս |
Աշխատակցի ամսական պարտադիր կուտակային վճարի տոկոսն է, որը հիմք է ընդունվում հաշվարկներ կատարելիս, եթե Աշխատակիցներ տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված է 1-Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից կամ 4-Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3): |
Պետ.բյուջեից կատարվող ամսական վճարի տոկոս |
Պետ.բյուջեից կատարվող ամսական վճարի տոկոսն է, որը հիմք է ընդունվում հաշվարկներ կատարելիս, եթե Աշխատակիցներ տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված է 1-Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից կամ 4-Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3): |
Պետ.բյուջեից կատարվող ամսական վճարի առավելագույն գումար |
Պետ.բյուջեից կատարվող ամսական վճարի առավելագույն գումարն է, որը հիմք է ընդունվում հաշվարկներ կատարելիս, եթե Աշխատակիցներ տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված է 1-Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից կամ 4-Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3): |
Գործատուի կողմից վճ. գումարի նվազեցման տոկոս եկամտ. հարկից |
Եկամտային հարկն հաշվարկելիս գործատուի կողմից վճարվող կուտակային վճարը` հարկ վճարողի հարկվող եկամտի նշված տոկոսը չգերազանցող չափով. նվազեցվող եկամուտ է: |
Պարտադիր կուտակային կենսաթոշակի հետհաշվարկ |
Դրոշակը միացված լինելու դեպքում հետհաշվարկով հավելումների հաշվարկման արդյունքում առձեռն գումարը չի նվազում: |
Գործատուի դրոշմանիշային վճարի ծախսի հաշիվ |
Օգտագործվում է Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս: |
Եկամտային հարկի սանդղակ |
Կոճակը սեղմելիս բացվում է Եկամտային հարկի սանդղակ տեղեկատուն: |
Այս էջի բոլոր դաշտերը, բացի Հաշվարկի ամսաթվից, խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: Հաշվարկի ամսաթիվ դաշտը կարող է խմբագրել նաև ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողը, սակայն այստեղ լրացվող ամսաթիվը պետք է ընկած լինի ադմինիստրատորի սահմանած աշխատանքային ժամանակահատվածի մեջ: