Հաշվարկի ամսաթիվ (CTRL+W) գործողությունը նախատեսված է հաշվարկի ամսաթվի արագ խմբագրման համար:
Այս գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Այս ամսաթվով որոշվում են աշխատավարձի հաշվարկային ամիսն ու տարին: Այստեղ լրացվում է Դրույթների Աշխատավարձ էջի Հաշվարկի ամսաթիվը: Այն չի կարող փոքր լինել Ներդրման ամսաթվից:
Հաշվարկի ամսաթիվ պատուհանը կարելի է բացել կարգավիճակի վահանակից` սեղմելով Հաշվարկային ամիսն ու տարին` X Xթ. տվյալի վրա: