Հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.
Այստեղ լրացվում են փաստաթղթերում օգտագործվող որոշ հաշիվների նախնական արժեքները: Փաստաթղթեր գրանցելիս այդ հաշիվների արժեքներն ավտոմատ լրացվում են համակարգի կողմից: Այս էջը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:
Հաշիվներն առանձնացված են համապատասխան խմբերով.
Խումբ 01 Բանկ
Հաշվարկային հաշիվ տողում նշված հաշիվն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս:
Ինտերնետ բանկից ներմուծման կրեդիտային հաշիվ և դեբետային հաշիվ տողերում նշված հաշիվներն օգտագործվում են, երբ Ներմուծում ԻնտերնետԲանկ համակարգից մատյանից կատարվում է Ստեղծել Հիշարար օրդեր հրամանը:
Անկանխիկ գործարքների հաշիվն օգտագործվում է անկանխիկ մանրածախ վաճառք իրականացնելիս:
Խումբ 02 Արտարժութային հաշվառում
Վերագնահատումից օգուտներ և Վերագնահատումից վնասներ հաշիվներն օգտագործվում են վերագնահատման գործողություններում:
Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվը, Արտարժույթի փոխարկումից օգուտներ և Արտարժույթի փոխարկումից վնասներ հաշիվներն օգտագործվում են Արտարժույթի փոխարկում փաստաթղթում:
Խումբ 03 Ձեռքբերումներ
Կրեդիտորական պարտքերի հաշիվ ծառայությունների (ՆԱ-ների) գծով և Տրված կանխավճարների հաշիվ ծառայությունների (ՆԱ-ների) գծով դաշտերի արժեքներն օգտագործվում են ձեռքբերման փաստաթղթերում գործառնությունններ գեներացնելիս:
ԱԱՀ-ի դեբետային հաշիվ և Եկամտային հարկի կրեդիտային հաշիվ տողերում նշված հաշիվները օգտագործում են Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և ԱԱ ձեռքբերում փաստաթղթերի գործառնություններ գեներացնելիս:
Խումբ 04 Վաճառքներ
Դեբիտորական պարտքերի և ստացված կանխավճարների հաշիվներն օգտագործվում են Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում` համապատասխանաբար Գնորդի հաշիվ և Ստացված կանխավճարի հաշիվ դաշտերում:
ՆԱ վաճառքից հասույթի հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի անվանացուցակում տող ավելացնելիս` որպես Հասույթի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք:
ՆԱ վաճառքից ծախսի հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի անվանացուցակում տող ավելացնելիս` որպես Ծախսի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք:
Հիմնական միջոցների վաճառքներից եկամուտների հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում` հիմնական միջոցների վաճառքի ժամանակ:
ՆԱ մանրածախ վաճառքից հասույթի հաշիվն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի անվանացուցակում տող ավելացնելիս` որպես Հասույթի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք:
Մանրածախ վաճառքի դեբիտորական պարտքերի հաշիվն առաջարկվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի Գնորդի հաշիվ դաշտում:
ԱԱՀ-ի կրեդիտային հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում` ԱԱՀ-ի հաշիվ դաշտը լրացնելու համար:
ՆԱ վաճառքից հետ վերադարձի հասույթի ճշգրտում հաշիվն օգտագործվում է Վերադարձ գնորդից փաստաթղթի անվանացուցակում տող ավելացնելիս` որպես Հասույթի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք:
Բնապահպանական վճարների կրեդիտային հաշիվն առաջարկվում է Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում Բնապահ. վճարների կրեդիտային հաշիվ դաշտում:
Բնապահպանական վճարների դեբետային հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի գործառնություններ գեներացնելիս:
Խումբ 05 Պահեստ, ԱԱ-ներ
Շեղման հաշիվն օգտագործվում է Նյութական արժեքների կոմպլեկտավորում փաստաթղթում գործառնություններ գեներացնելիս:
ՆԱ վերագնահատման հաշիվն օգտագործվում է Նյութական արժեքի վերագնահատում փաստաթղթերում գործառնություններ գեներացնելիս:
Շահագործ.մեջ գտնվող փոքրարժեք ՀՄ-ների և ԱԱ-ների հաշիվը Արտհաշվեկշռային հաշիվների հետ թղթ. համար հաշիվն օգտագործվում է արագամաշ առարկաների փաստաթղթերում արտհաշվեկշռային ձևակերպումներ գեներացնելիս:
Խումբ 06 Այլ
Արտհաշվեկշռային հաշիվների հետ թղթ. համար հաշիվն օգտագործվում է փաստաթղթերում արտհաշվեկշռային ձևակերպումներ գեներացնելիս:
Առհաշիվ գումարների հաշիվն օգտագործվում է Առհաշիվ գումարների ծախս հրամանով բացվող T-հաշվում: