Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ ըստ բաժնի և ՆՊԱ-ի հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները: |
Հաշվառում |
Ստանալ ֆինանսական կամ հարկային հաշվառման հաշվետվությունը, իսկ դատարկ լինելու դեպքում` երկուսը միասին: |
Գտնվելու վայր |
Լրացվում է հիմնական միջոցի գտնվելու վայրը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ Կառուցվածքային ստորաբաժանումում գտնվող հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվություն: |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ նյութապատասխանատուին պատկանող հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվություն: |
ՀՄ տեսակ |
Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվություն: |
Գույքային համար |
Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ գույքային համարին վերաբերող հաշվետվություն: |
Հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում ըստ բաժնի և ՆՊԱ-ի հիմնական միջոցների մաշվածքի վերաբերյալ հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Գույքային քարտ |
Հիմնական միջոցի գույքային քարտը: |
Գույքային համար |
Հիմնական միջոցի գույքային համարը: |
Անվանում |
Հիմնական միջոցի անվանումը: |
Հաշվառում |
Հիմնական միջոցի ֆինանսական կամ հարկային հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային լինելն արտացոլվում է վերնագրում: |
Գտնվելու վայր |
Հիմնական միջոցի գտնվելու վայրը` կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը: |
Նյութ. պատասխ. անձ |
Հիմնական միջոցի նյութական պատասխանատու անձը: |
Հաշվարկված մաշվածություն |
Հիմնական միջոցի համար հաշվարկված մաշվածությունն` ըստ ՀՄ-ի գտնվելու վայրի և նյութական պատասխանատու անձի: |
Տեսակ |
Հիմնական միջոցի տեսակը: |
Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: