Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Հաշվետվություններ >

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ հաշվետվությունն ընդգրկվում է նշված ժամանակահատվածում ՀՄ-ների համար հաշվարկված մաշվածության տվյալները: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները:

Հաշվառում

Ստանալ ֆինանսական կամ հարկային հաշվառման հաշվետվությունը, իսկ դատարկ լինելու դեպքում` երկուսը միասին:

ՀՄ տեսակ

Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող բոլոր հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվությունը:

Գույքային համար

Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ գույքային համարով հիմնական միջոցի վերաբերյալ հաշվետվությունը:

Հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում հիմնական միջոցների մաշվածքի վերաբերյալ հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Գույքային քարտ

Հիմնական միջոցի գույքային քարտը:

Գույքային համար

Հիմնական միջոցի գույքային համարը:

Անվանում

Հիմնական միջոցի անվանումը:

Հաշվառում

Հիմնական միջոցի ֆինանսական կամ հարկային հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային լինելն արտացոլվում է վերնագրում:

Հաշվարկված մաշվածություն

Հիմնական միջոցի համար հաշվարկված մաշվածությունը նշված ժամանակահատվածում:

Տեսակ

Հիմնական միջոցի տեսակը:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: