Տեղեկանք ըստ գործողությունների

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Հաշվետվություններ >

Տեղեկանք ըստ գործողությունների

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում գրանցված գործողությունները: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները:

Հաշվառում

Ստանալ ֆինանսական կամ հարկային հաշվառման հաշվետվությունը, իսկ դատարկ լինելու դեպքում` երկուսը միասին:

Գործողության տեսակ

Լրացվում է գործողության տեսակը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում թղթապանակում ընդգրկվում են բոլոր տեսակի գործողությունները, հակառակ դեպքում` միայն նշված տեսակի գործողությունները:

ՀՄ տեսակ

Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող հիմնական միջոցների հետ կատարված գործողությունների տեղեկանքը:

Գույքային համար

Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ գույքային համարին վերաբերող հաշվետվություն:

 

Հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում հիմնական միջոցների հետ կատարված գործողությունների հետևյալ տվյալները.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Գործողության կատարման ամսաթիվը:

Գործողության տեսակ

Գործողության տեսակը:

Գույքային քարտ

ՀՄ-ի գույքային քարտը:

Գույքային համար

ՀՄ-ի գույքային համարը:

Անվանում

ՀՄ-ի անվանումը:

Հաշվառում

ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային լինելն արտացոլվում է վերնագրում:

Փաստաթղթի N

Փաստաթղթի համարը:

Համախ. հաշվ. արժ. մնաց. գործող. օրվա սկզբ.

ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքը գործողության կատարման օրվա սկզբին:

Կուտակված մաշվածություն

ՀՄ-ի կուտակված մաշվածությունը գործողության կատարման օրվա սկզբին:

Հաշվեկշռային արժեք

ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքի և կուտակված մաշվածության տարբերությունը:

Տեսակ

ՀՄ-ի տեսակը:

Գտնվելու վայրը

ՀՄ-ի գտնվելու վայրը` կազմակերպության ստորաբաժանումը:

Նյութ.պատասխ.անձ

ՀՄ-ի նյութական պատասխանատու անձը:

Սկզբնական արժեքի հաշիվ

ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը:

Մաշվածության հաշիվ

ՀՄ-ի մաշվածության հաշվարկման հաշիվը:

Ծախսի հաշիվ

ՀՄ-ի ծախսագրման հաշիվը:

Վիճակ

Լրացված է ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: