Մատյանում արտապատկերվում են համակարգում դուրս գրված հարկային և Հաշվարկային հաշիվները, Վերադարձ գնորդից փաստաթղթերը: Այս մատյանի դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` Հաշիվ-Ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և’ սևագիր, և’ գրանցված փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: Այս դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` օգտվելով Հարկային հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունից: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Դուրս գրման ա/թ |
Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Գործընկեր |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ ՀՎՀՀ-ն: Սյունը երևում է, եթե Դրույթներում Մատյաններում և հաշվետվություններում ցույց տալ գործընկերոջ ՀՎՀՀ-ն դրոշակը դրված է: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի, Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ և այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ: |
Գործառնություն |
Դրոշակ է, որը ցույց է տալիս տվյալ փաստաթղթի գործառնությունների գրանցված լինելը: |
Դուրս գրման եղանակ |
Տվյալ հարկային հաշվի դուրս գրման եղանակն է: Դուրս գրման եղանակը կարող է լինել էլեկտրոնային կամ թղթային: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... բացվում է Դրամարկղի մուտքի օրդեր տեսակի փաստաթուղթ, որտեղ լրացված են հիմք վաճառքի փաստաթղթի տվյալները:
•Հարկային հաշիվների XML արտահանում. Հարկային հաշիվն արտահանում է որպես XML ֆորմատի ֆայլ, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի E-Invoicing ծրագիր:
•Հաշվարկային փաստաթղթերի XML արտահանում. Հաշվարկային փաստաթուղթն արտահանում է որպես XML ֆորմատի ֆայլ, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի E-Invoicing ծրագիր:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Ուղարկել b2b.armsoft հարթակ. Պատվերն ուղարկվում է գնորդին b2b.armsoft հարթակի միջոցով. անհրաժեշտ է, որ հաշիվ-ապրանքագրում նշված գնորդը նախապես գրանցված լինի b2b.armsoft հարթակում և նրա տեղեկատուում լրացված լինի Հարթակի մասնակից դաշտը:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել CTRL+R սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի:
Տես ավելին`