Այս էջի տեսքը հետևյալն է.
Դրույթների Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատանքային ժամանակահատված |
Սահմանվում է աշխատանքային ժամանակահատված: Բոլոր գրանցվող և հեռացվող գործառնությունների ու փաստաթղթերի Ամսաթիվ դաշտերը պետք է լինեն այդ ժամանակահատվածում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: |
Աշխատանքային լեզու |
Որոշում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել Հայերեն կամ Անգլերեն արժեքները: |
ԱԱՀ |
ԱԱՀ-ի դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: |
ԱԱՀ-ն այդ թվում |
Լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշելու հաշվարկային դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: |
Բնապահպանական վճարներ վճարող |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ՆԱ տեղեկատուում, ինչպես նաև Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ավելանում են համապատասխան դաշտեր բնապահպանական վճարները հաշվառելու համար: |
Պահանջել հաստատում պատուհանը փակելիս |
Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում: |
Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով |
Այս հայտանիշը նշելու դեպքում T-հաշիվները և Ֆինանսական հաշվետվությունների 5 ձևերը կցուցադրվեն Էլեկտրոնային աղյուսակների տեսքով: |
Անտեսել 0-ական գումարով գործառնությունները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում գործառնություններ գրանցելիս անտեսվում են այն գործառնությունները, որոնց գումարը զրո է: |
Գործառնության հաշվի և գործընկերոջ ֆիլտրացիա |
Այս հայտանիշը նշված չլինելու դեպքում գործառնություններում սինթետիկ հաշիվ ընտրելիս գործընկերների ցուցակում առաջարկվում են միայն այն գործընկերները, որոնք ունեն մնացորդ այդ հաշվով (այդ թվում նաև 0-ական): Նշված լինելու դեպքում այս ֆիլտրացիան չի աշխատում: |
Ստուգել հաշիվների թղթակցությունները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերը գրանցելիս ստուգվում են փաստաթղթերի բոլոր ձևակերպումները: Այն ձևակերպումները, որոնք նկարագրված չեն Հաշիվների թղթակցություններ տեղեկատուում, արգելվում են: |
Ստուգել ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ստուգվում է ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը: Օրինակ 111 հաշվի ենթահաշիվը պետք է սկսվի 111-ով: |
Փաստաթուղթը պատճենելիս պահպանել խմբագրված գործառնությունները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթեր պատճենելիս կպահպանվեն օգտագործողի կողմից խմբագրված գործառնությունները: |
Հաշիվ դաշտերում չսահմանափակել գործընկերով հաշիվների ընտրությունը |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում մի շարք փաստաթղթերում, տեղեկատուներում և հաշվետվության դիալոգներում չի սահմանափակվի գործընկերով հաշիվների ընտրությունը: Օրինակ` Վերագնահատում փասատաթղթի Օգուտների կամ Վնասների հաշիվ: |
Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում առաջանում է Զեղչի տոկոս դաշտը, որը հնարավորություն է տալիս զեղչել վաճառքի գումարը։ |
Փաստաթղթերի խմբային վերագրանցում |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Փաստաթղթերի մատյանում և ՆԱ փաստաթղթերի մատյանում Դարձնել սևագիր և Գրանցել գործողությունները կատարվում են նշված տողերի խմբի համար: |
Համակարգ մուտք գործելիս ներմուծել ԿԲ-ի փոխարժեքները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում տվյալների պահոց մուտք գործելիս ավտոմատ ներմուծվում են արտարժույթի փոխարժեքները Կենտրոնական բանկի կայքից: Անհրաժեշտ է միայն ինտերնետ կապի առկայություն: |
Մասնակցել հաճախորդների փորձի բարելավման ծրագրին |
Այս հայտանիշը նշելու դեպքում դուք կմասնակցեք որակի բարելավման ծրագրին: |