Հարկային հաշիվների սերիա-համարների վերագրում հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան հաշիվ-ապրանքագրերին:
Այս հրամանով բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել e-Invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված ֆայլը: Տեղի է ունենում հարկային հաշվի նույնականացում ըստ հարկային հաշվի ամսաթվի, գումարի և գործընկերոջ ՀՎՀՀ-ի կամ անձնագրի համարի:
Ընդ որում` հարկային հաշիվների սերիա-համարների վերագրումը կատարվում է միայն այն հաշիվ-ապրանքագրերի համար, որոնց դուրսգրման եղանակը 1 - Էլեկտրոնային է: