Ստացված հաշիվների մատյան

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Մատյաններ >

Ստացված հաշիվների մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտապատկերվում են համակարգ ներմուծված հաշիվները: Հաշիվների ներմուծումը կատարվում է Ստացված հաշիվների ներմուծում գործողության միջոցով: Ներմուծման աղբյուր կարող է հանդիսանալ e-Invoicing համակարգից արտահանված կամ մատակարար կազմակերպության կողմից էլ. փոստով ուղարկված XML ֆորմատով ֆայլը:

Դիալոգ պատուհանում լրացվում է մատյանի ձևավորման ժամանակահատվածը և նեմուծման աղբյուրը: 

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Դուրսգրման ամսաթիվ

Հաշվի դուրսգրման ամսաթիվը:

Մատակարարման ամսաթիվ

Ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվն է: Այն առաջարկվում է փաստաթղթի հիման վրա Պահեստի մուտքի օրդերի կամ Ստացված ծառայությունների ստեղծման ժամանակ:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Գումար

Գումարը` առանց ԱԱՀ-ի:

Գումար ԱԱՀ

ԱԱՀ-ի գումարը:

Ընդհանուր գումար

Գումարը` ներառյալ ԱԱՀ:

Հարկային հաշվի տեսակ

Հարկային հաշվի տեսակն է (Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ,Ապրանքերի մատակարարման հարկային հաշիվ, Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը:

Ստեղծված փաստաթղթերի քանակը

Ստացված հարկային հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթերի քանակը:

 

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա. Փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություն փաստաթղթերը:

Ստեղծված փաստաթղթեր. հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:

Ավելացնել գործընկերներ. այս հրամանով փաստաթղթում նշված գործընկերոջ ՀՎՀՀ-ով կարելի է ավելացնել գործընկերոջ տեղեկատու` ավտոմատ բեռնելով տվյալները ՀԾ Պատվերների հարթակից:

Ստացված հաշիվներ փաստաթղթի պատուհանը բաղկացած է մի քանի էջերից, որոնցից խմբագրման ենթակա է միայն Անվանացուցակ էջը: 

Առաջին էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր վավերապայմանները. 

Accounting.Journals.ReceivedTaxInvoices1

Այս էջում փաստաթղթի ռեկվիզիտները լրացվում են XML ֆայլից: Լրացվում են հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Դուրս գրման ամսաթիվ

Հաշիվ-Ապրանքագրի ստեղծման ամսաթիվը:

Հարկային հաշվի ձև

Հարկային հաշվի ձևն է (Հարկ վճարողի անունից, Հատուկ և Մատակարարի անունից), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը:

Մատակարարման ամսաթիվ

Ապրանքների կամ ծառայության առաքման ամսաթիվն է:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Պայմանագիր

Պայմանագրի համարը:

Պայմանագրի ամսաթիվը

Պայմանագրի կնքման ամսաթիվը:

Երկրորդ էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյաները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են XML ֆայլի տվյալների հիման վրա: Այս էջի դաշտերը խմբագրման ենթակա չեն:  Լրացվում են հետևյալ դաշտերը.

Accounting.Journals.ReceivedTaxInvoices2

Դաշտ

Նշանակություն

ՀՎՀՀ

Առաքողի կամ մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը:

Անվանում

Առաքողի կամ մատակարարի անվանումը:

Իրավ. հասցե

Կազմակերպության իրավաբանական հասցեն:

Գործ. հասցե

Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն:

Հաշվարկային հաշիվը բանկում

Հաշվարկային հաշվի համարը բանկում:

Բանկ

Մատակարարի բանկը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն մատակարարի վերաբերյալ:

Երրորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Անձնագրի համարՄիջնորդԼիազորագիր և Լիազորագրի ամսաթիվ  դաշտերի: Առաջինը լրացվում է այն դեպքում, երբ գնորդ է հանդիսանում անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը, մնացած երեքը լրացվում են, եթե գործողությունը իրականացվում է միջնորդի օգնությամբ:

 

Accounting.Journals.ReceivedTaxInvoices3

 

Փաստաթղթի չորրորդ էջում լրացված բերում է ձեռքբերվող նյութական արժեքների և ծառայությունների ցուցակը (Անվանացուցակ): Սա փաստաթղթի միակ էջն է, որը կարելի խմբագրել:

Accounting.Journals.ReceivedTaxInvoices4

 

Տեղադրել կոդերը հրամանով ավտոմատ կլրացվեն նյութական արժեքների (ծառայությունների) Ներքին կոդ և անվանում դաշտերը, եթե Մատակարարի ապրանքացանկ տեղեկատուում գոյություն ունի համապատասխան տող:

Այն նյութական արժեքները (ծառայությունները), որոնք չեն գրանցված Մատակարարի ապրանքացանկում կարելի է անմիջապես այս պատուհանից ավելացնել` Ավելացնել նոր կոդեր հրամանի միջոցով:

Ցուցակում ընթացիկ տողը խմբագրելիս բերվում է մուտքի պատուհան, որտեղ մուտքի դաշտերը ունեն հետևյալ նշանակությունը.

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, թե ծառայություն:

Ներքին Կոդ

Նյութական արժեքի կամ ծառայության տեղեկատուի կոդը:

Ներքին անվանում

Նյութական արժեքի կամ ծառայության տեղեկատուի անվանում:

Արտաքին անվանում

Մատակարարի ապրանքի կամ ծառայության անվանում:

Միավոր

Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս:

Քանակ

Նյութական արժեքի կամ ծառայության ծավալը:

Գին / Գին արտարժ.

Նյութական արժեքի կամ ծառայության վաճառքի գինը (առանց ԱԱՀ) ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.:

Գումար / Գումար արտ.

Նյութական արժեքի կամ ծառայության գումարը (առանց ԱԱՀ) դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.:

ԱԱՀ-ի %

Նշվում է ԱԱՀ-ի դրույքաչափը:

Գումար ԱԱՀ

Նյութական արժեքի կամ ծառայության գումարի ԱԱՀ-ի չափը:

Ընդամենը

Նյութական արժեքի կամ ծառայության ընդհանուր գումարը:

 

Հարկային հաշվի տեսակն Ակցիզային լինելու դեպքում ավելանում են սյուներ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը`

Դաշտ

Նշանակություն

Ընդհանուր ծավալը լիտրերով

Լիտրերով չափվող նյութական արժեքների դեպքում լրացվում է ընդհանուր ծավալը լիտրերով:

Բազմ. օգտ. տարայի արժեքը

Բազմակի օգտագործման տարայի արժեքը:

Ակց. հարկի դրույքաչափը

Նշվում է ակցիզային հարկի դրույքաչափը:

Ակց. հարկի գումարը

Նշվում է ակցիզային հարկի գումարը:

Ստացված հաշիվներ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություն և Վերադարձ մատակարարին փաստաթուղթ: Այդ դեպքում փաստաթղթում լրացվում է Ստացված հարկային հաշիվ համապատասխան դաշտերի տվյալները: Ստացված հարկային հաշիվ փաստաթղթի հիման վրա համապատասխան փաստաթուղթը ստեղծելու համար պետք է հարկային հաշիվների մատյանում տվյալ Ստացված հարկային հաշվի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:

Տես ավելին`

 

Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ