Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ

Return to chapter overview

Հարկային Ծառայության Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագրից արտահանված Ստացված հարկային հաշիվները կարելի է ներմուծել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ միևնույն տեղեկատվության երկու անգամ ձեռքով մուտքագրումից խուսափելու համար:

1. Հարկային հաշիվը XML արտահանելու համար անհրաժեշտ է e-Invoicing ծրագրում նշել տվյալ փաստաթուղթը և Հաշիվ ենթացանկից ընտրել Արտահանել XML… հրամանը:

 

KBArticles.ReceivedTaxInvImport1

 

2. Արտահանված փաստաթուղթը ՀԾ-Հաշվապահ համակարգ է ներմուծվում Ստացված հարկային հաշիվների ներմուծում հրամանի միջոցով (Հաշվապահություն ենթահամակարգ → Գործողություններ → Ստացված հարկային հաշիվների ներմուծում):

 

KBArticles.ReceivedTaxInvImport2

         

KBArticles.ReceivedTaxInvImport3

 

3.Անցկացվում է գնորդի ՀՎՀՀ-ի և կազմակերպության ՀՎՀՀ-ի համապատասխանության ստուգում և հայտնվում է հաշվետվություն.

 

KBArticles.ReceivedTaxInvImport4

 

4.Ներմուծված հարկային հաշիվների հետագա մշակումը կատարվում է Ստացված հարկային հաշիվների մատյանից:

5.Բերված փաստաթղթերը խմբագրման ենթակա են միայն Գնացուցակ էջում: Այստեղ անհրաժեշտ է լրացնել նյութական արժեքների կամ ծառայությունների Կոդ և Անվանում դաշտերը: Տեղադրումը կարող ենք կատարել ավտոմատ` Տեղադրել կոդերը կոճակի միջոցով: Տեղեկատուներից կլրացվի ամբողջ ցանկը, եթե հարկային հաշվում նշված անվանումները համընկնեն տեղեկատուում առկա անվանումների հետ:

 

KBArticles.ReceivedTaxInvImport5

6. Կոդ և Անվանում դաշտերի ավտոմատ չլրացվելու դեպքում` անհրաժեշտ է ընտրել համապատասխան նյութական արժեքի կամ ծառայության կոդը:

 

KBArticles.ReceivedTaxInvImport6

 

7.Լրացնելուց և Հիշելուց հետո փաստաթղթի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը և ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություններ փաստաթուղթը: