ՀԴՄ կտրոններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Մատյաններ >

ՀԴՄ կտրոններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը:

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

ՀԴՄ կտրոնի N

Փաստաթղթի ՀԴՄ կտրոնի համարը:

Գումար

Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ:

Գործառնություն

Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել:

Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա պատկերվում է greenstyle_09_star նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` redstyle_09_star նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Գործառնության հեռացում. հեռացվում են հաշվապահական ձևակերպումները:

Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ  փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:

Գրանցելփաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային  գործառնություններով:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ` տեղափոխելով նրա մեջ ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդեր-ի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Վերջին կտրոնի կրկնօրինակ. Այս մատյանի կոնտեքստային ցանկից կարելի է տպել վերջին կտրոնի կրկնօրինակը:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: