Ձեռքբերման փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Մատյաններ >

Ձեռքբերման փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգի բոլոր ենթահամակարգերում գրանցված ձեռքբերման փաստաթղթերը՝ 

Ստացված ծառայություններ

Պահեստի մուտքի օրդեր

Հավելյալ ծախսերի բաշխում 

ԱԱ-ի ձեքռբերում և շահագործման հանձնում 

ՀՄ-ի ձեքռբերում

ՀՄ-ի ձեքռբերում և շահագործման հանձնում

 

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Տեսակ

Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և սևագիր, և գրանցված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ստեղծման ամսաթիվը:

Օրվա հ/հ

Օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով:

Փաստաթղթի N

Հերթական համարը:

Տեսակ  

Փաստաթղթի տեսակը:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը:

Գումար

Հիմնական գումարը:

Ձեռքբերման N

Ձեռքբերման փաստաթղթի համարը:

Ձեռքբերման ա/թ

Ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Գործընկերոջ անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ  կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով:

Գործառնություն

Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել:

Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա կերևա greenstyle_09_star նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` redstyle_09_star նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

 

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Գործառնության հեռացում. հեռացվում են հաշվապահական ձևակերպումները:

Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ  փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:

Գրանցելփաստաթուղթը գրանցվում է նյութական արժեքների հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային  գործառնություններով:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ` տեղափոխելով նրա մեջ ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդեր-ի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: 

Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է փաստաթղթի օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: