Տարբերակ 6.0.6 (22.09.2014-24.10.2014)
Տարբերակ 6.0.5 (30.06.2014-22.09.2014)
Տարբերակ 6.0.7 (22.09.2014 - )
Նոր հնարավորություններ
•Մշակվել է ՀԾ-Հաշվետար համակարգի և b2b.armsoft.am հարթակի համակցում։ Համակցումը հնարավորություն է տալիս.
oԱվտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները ՀՎՀՀ-ի կամ անվանման հիման վրա b2b.armsoft.am հարթակից,
oՀամեմատել գործընկերոջ տվյալները b2b.armsoft.am հարթակում գրանցված տվյալների հետ,
oՈւղարկել սեփական կազմակերպության տվյալների փոփոխման հայտ b2b.armsoft.am հարթակին,
oՈւղարկել գործընկերոջ տվյալների փոփոխման հայտ b2b.armsoft.am հարթակին:
•Ավելացվել են Գործընկերոջ տեղեկատու ավելացնելու նոր հնարավորություններ.
▪ e-Invoicing համակարգից արտահանված ստացված կամ դուրս գրված հաշիվների XML ֆայլից: Այս եղանակը հարմար է հատկապես համակարգի ներդրման փուլում, երբ անհրաժեշտ է մուտքագրել մեծ ծավալով գործընկերների տեղեկատուներ:
▪ e-Invoicing համակարգից ներմուծված Ստացված հարկային հաշիվներից:
Երկու դեպքում էլ հարկային հաշիվներից վերցվում է գործընկերոջ ՀՎՀՀ-ն և b2b.armsoft.am հարթակից բեռնվում են տվյալները:
•Հաշիվ-Ապրանքագրի Մատակարար և Գնորդ էջերում ավելացվել են e-Invoicing արտահանման ենթակա բոլոր դաշտերը:
•Մշակվել է հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանման հնարավորություն:
•Ավելացվել է հնարավորություն, Հարկային հաշիվը e-Invoicing համակարգ արտահանելիս, զեղչը ցույց տալ առանձին տողով:
•Ավելացվել է Նյութական արժեքներ, Ծառայություններ և Գործընկերներ տեղեկատուների դաշտերը խմբագրելու խմբային գործիք` Խումբ, Հաշիվ:
•Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել են դեբիտորների և կրեդիտորների հետ փոխհաշվարկների հաշիվներ, որոնք կառաջարկվեն ձեռքբերման և վաճառքի փաստաթղթերում:
•Հաշվապահություն ենթահամակարգի հաշվետվություններում ավելացվել է Ստացված ծառայությունների մատյան, որտեղ կարելի է տեսնել Ստացված ծառայություններ փաստաթղթերում գրանցված տողերը:
•Այսուհետ հնարավորություն կա աշխատել Excel-ի ֆայլերի հետ անմիջապես ՀԾ-Հաշվետար 6 համակարգում: Կարելի է կիրառել Excel-ի բոլոր հիմնական հնարավորությունները, նույնիսկ, եթե համակարգչում տեղադրված չէ MS Excel-ը: Ներքին Excel-ի միջոցով ավտոմատացված են ֆինանսական հաշվետվությունները և T-Հաշիվները:
•Ավելացվել է SQL սերվերի հետ կապի վերականգնման հրաման, ինչը թույլ է տալիս աշխատանքի ընթացքում առաջացած կապի խզումը վերականգնել` ապահովելով աշխատանքի անխափանությունը:
•Ավելացվել է հնարավորություն փոխել MS SQL Server-ի sa օգտագործողի գաղտնաբառը:
•ՆԱ խմբերը և Գործընկերների խմբերը դարձել են ծառատիպ:
•Ավելացվել է Կազմակերպության տվյալներ հաշվետվությունը:
•Ավելացվել է Հաշվետվությունների տեսքերը պահպանելու հնարավորություն:
•Ավելացվել է ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունները Վճարման հանձնարարագրերին ավտոմատ համապատասխանեցնելու հնարավորություն:
•Ավելացվել է հնարավորություն ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունների հիման վրա ստեղծել Արտարժույթի փոխարկում փաստաթուղթ:
•Ավելացվել է Վճարման հանձնարարագրերը HSBC ֆորմատով արտահանելու հնարավորություն:
•Բանկեր տեղեկատուում ավելացվել է SWIFT կոդը նշելու հնարավորություն:
•Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Վերնագիրը 2 տողով հրաման, որի միջոցով լայնանում է վերնագիրը` երկար անվանումները տեղավորելով 2 տողում:
•Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Ավտոլայնք հրաման, որով ցուցակի բոլորը սյուները կարելի է տեղավորել մեկ էջում:
•Փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել է Մեկնաբանությունը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքների Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:
•Ավելացվել է տպվող տեսքի տիպը նշելու հնարավորություն, որի համար կարելի է նշել չտպել "Տպված է ՀԾ-xxx 6 ..." գրառումը:
•Տվյալների պահոցի անվանման երկարությունը դարձնել 20 նիշ:
•Վաճառքի փաստաթղթերում Պայմանագիր դաշտի երկարությունը դարձել է 17 նիշ:
•Ավելացվել է փաստաթուղթի պատուհանից XML արտանելու հնարավորություն:
Լուծված խնդիրներ
•Հաշվային պլանի կուտակիչ հաշվի պատճենման սխալի շտկում։
•Հաշվային պլանում հաշվի տիպը փոխելիս մնացորդների խախտման ստուգումների կարգավորում։
•Գործընկերոջ լրիվ անվանման ավտոմատ լրացման խնդրի շտկում։
•Ապրանքների և ծառայությունների տեղեկատուում խմբային խմբագրումների կարգավորում։
•Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվությունում ԱԱՀ-ի գումարի ցուցադրման սխալի շտկում։
•Մնացորդներ հաշվետվությունից Գործընկերոջ մնացորդի փակում կանչելիս բացվող Հիշարար օրդերում գործընկերոջ լրացման կարգավորում։
•Արտարժույթի փոխարկում փաստաթղթում կլորացման սխալի շտկում։
•Անջատվել է Ստացված հարկային հաշիվների պատճենման հնարավորությունը։
•Հաշիվ ապրանքագրի Տպելու ձևանմուշում Գնորդի անձանագիր, պետ. ռեգ. գրանցման համար դաշտերի լրացման կարգավորում։
•Դուրս գրված հարկային հաշիվների սերիա համարների վերագրման կարգավորում։
•Կարգավորում Վճարման հանձնարագրերի խմբային Word արտահանման ժամանակ։
•Ոչ ադմինիստրատոր օգտագործողի աշխատանքի սահմանափակման կարգավորում Դրույթների Հաշիվներ պատուհանում։
•Գլխավոր էջում իրավասությունների վերականգնման կարգավորում, երբ Օգտագործողի վրա միացվում է Ադմինիստրատոր է դրոշակը։
•Ընտրյալներ ներդիրում ցուցադրվող հրամանների կարգավորում` ըստ օգտագործողի։
•Մեծ չափերով Տվյալների պահոցների Պահուստային պատճեն ստեղծելուց հետո Չսեղմված չափի ցուցադրման շտկում։
•Ընթացիկ Տվյալների պահոցի վրա պահուստային պատճեն վերականգնելիս այժմ պահանջվում է նորից մուտք գործել, եթե տվյալների տարբերակների անհամապատասխանություն կա։
Տարբերակ 6.0.6 (22.09.2014-24.10.2014)
Լուծված խնդիրներ
•ԱԱՀ-ի հաշվարկի շտկում
•Փոխարկման սխալի շտկում
•Հաշվետվությունների ձևավորման ժամանակի շտկում
•Հաշվետվություններում հայատառ կոդով պահեստի ցուցադրման շտկում
•12-ից ավել գծիկավոր կոդով ՆԱ-ն excel-ից ներմուծելիս ավելորդ նիշերի կրճատում
Տարբերակ 6.0.5 (30.06.2014 - 22.09.2014)
Նոր հնարավորություններ
•ՀԾ-Հաշվետար 6 համակարգի տվյալների տեղափոխում ՀԾ-Հաշվապահ 6
•Ավելացվել է Հաճախորդների փորձով համակարգի բարելավման ծրագրին մասնակցելու հնարավորություն
•Դիալոգ պատուհաններում ավելացել է ստանդարտ ժամանակահատվածների ընտրման ցուցակ
•Ավելացել է կազմակերպության անունը, ՀԾ համակարգի անվանումը տպելու հնարավորություն
•Ավելացել է վանդակների եզրագծերը տպվող ձևում բերելու հնարավորություն
•ԱԱՀ-ի հաշվարկի ձևի համապատասխանեցում նոր կարգին
•Ավելացվել են արագ հասանելիության ստեղներ`CTRL+F6 (CTRL+SHIFT+F6), որոնց միջոցով բաց պատուհանների վահանակում անցում է կատարում հաջորդ (նախորդ) բաց պատուհանին
•Համակցում Բիբլոս օնլայն ինտերնետբանկ համակարգի հետ
Լուծված խնդիրներ
•Դրամարկղի ելքի և մուտքի օրդերի տպման տեսքում բերվում է գործընկերոջ լրիվ անվանումը
•Հիշարար օրդերի տպվող տեսքում գործընկերոջ կոդի և անվանման լրացման շտկում
•Պահուստային պատճենի վերականգնման սխալի շտկում