Հաշվապահության ավտոմատացման համակարգ միջին և փոքր կազմակերպությունների համար
Հայկական Ծրագրեր ընկերությունը շարունակում է Աջակցում Հայաստանի փոքր բիզնեսին ծրագիրը և նվեր է մատուցում բոլոր հաշվապահներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Հաշվետար 6 նոր սերնդի հաշվապահական համակարգը: |
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
•Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
•Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
•Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
•Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Տեղադրման և օգտագործման պարզություն
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:
Չի պահանջում հատուկ ուսուցում և ծավալուն ներդրման աշխատանքներ
Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
ՀԾ-Հաշվետար 6 համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում:
Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից
ՀԾ-Հաշվետար 6-ի նոր տարբերակը ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing
ՀԾ-Հաշվետար 6 համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:
Արտահանում և ներմուծում
Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
Սահուն անցում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգին
ՀԾ-Հաշվետար 6-ը թույլ է տալիս ոչ միայն գործնական կիրառել համակարգը, այլև սովորել աշխատանքային միջավայրին և սահուն անցում կատարել ավելի ֆունկցիոնալ ՀԾ-Հաշվապահ 6 համակարգին: Ցանկացած պահի հեշտությամբ հնարավոր է տվյալները տեղափոխել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ և շարունակել աշխատանքը ավելի ֆունցիոնալ տարբերակում:
Ֆունկցիոնալության տաբերություններ |
ՀԾ-Հաշվետար 6 (անվճար) |
ՀԾ-Հաշվապահ 6 |
Հիմնական ֆունկցիոնալություն |
||
Գլխավոր գիրք |
ü |
ü |
Բանկ և դրամարկղ |
ü |
ü |
Դեբիտորների և կրեդիտորների հաշվառում |
ü |
ü |
Ֆինանսական հաշվետվություններ, ԱԱՀ-ի հաշվարկ, Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ |
ü |
ü |
Բազմարժութային հաշվառում |
ü |
ü |
Պահեստ |
- |
ü |
Աշխատավարձ |
- |
ü |
Հիմնական միջոցներ |
- |
ü |
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգին |
ü |
ü |
Համակցում ԻնտերնետԲանկ համակարգին |
ü |
ü |
Տիպային գործողությունների սցենարներ |
ü |
ü |
Օժանդակ ֆունկցիոնալություն |
||
Մեկից ավելի կազմակերպությունների հաշվառում |
ü |
ü |
Excel-ում հաշվետվությունների գեներցման միջոցներ |
- |
ü |
Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում |
- |
ü |
Տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով |
ü |
ü |
Օգտագործողի իրավասությունների կարգավորում |
ü |
ü |
Ցանցային աշխատանքի հնարավորություն |
- |
ü |
Տվյալների պահոցների կառավարման հենք համակարգ |
MS SQL Server |
MS SQL Server |