Օգտագործողներ ցուցակում երևում են համակարգում գրանցված բոլոր օգտագործողները: Այս ցուցակի վրայից բացվում է կոնտեքստային ցանկ, որը կազմված է Ավելացնել, Խմբագրել , Հեռացնել, Պատճենել, Օգտագործողի իրավասությունները և Աշխատանքային ժամանակահատված հրամաններից:
Ավելացնելիս պետք է լրացնել Օգտագործողի անուն, Օգտագործողի նկարագրություն, Գաղտնաբառ, Հաստատել գաղտնաբառը (պետք է համընկնի Գաղտնաբառ դաշտի արժեքի հետ) դաշտերը:
Մուտքը թույլատրված է դրոշակն ընտրելու դեպքում օգտագործողը կարող է մտնել համակարգ:
Ադմինիստրատոր է դրոշակն ընտրելու դեպքում օգտագործողը ստանում է ադմինիստրատորի լրացուցիչ իրավունքներ: Դրանք են.
•Ադմինիստրատորի գործիքներ ցանկում գտնվող կետերին հասանելիություն
•Դրույթներում Կազմակերպություն, Հաշիվներ ներդիրների խմբագրում
•Ընդհանուր ներդիրում գտնվող Աշխատանքային ժամանակահատված և ԱԱՀ դաշտերի խմբագրում
Խմբագրելիս չի կարելի փոխել միայն օգտագործողի անունը:
Չի կարելի հեռացնել Admin անունով օգտագործողին: Բացի այդ չի թույլատրվում հեռացնել այդ պահին տվյալների պահոցների հետ աշխատող օգտագործողներին:
Օգտագործողի գաղտնաբառը կարելի է փոխել ցանկի Գաղտնաբառի փոփոխություն հրամանի միջոցով:
Օգտագործողի իրավասությունները հրամանով բացվում է հետևյալ ցուցակը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատանքային ցանկի կետեր |
Լրացված են տվյալ օգտատործողին հասանելի ենթահամակարգերի աշխատանքային ցանկերի կետերը: |
Ցանկի կետի հասանելիություն |
Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի է ցանկի համապատասխան կետը: |
Գործողությունների հասանելիություն |
Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի են համապատասխան մատյանի համ հաշվետվության կոնտքեստային գործողությունները: Այս սյունը չի գործում միայն փաստաթղթերի համար: |
Ցուցակի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից բացվող գործողություններն են.
•Փոխել ցանկի կետի հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:
•Փոխել գործողությունների հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:
Աշխատանքային ժամանակահատված հրամանի միջոցով որոշվում է, թե տվյալ օգտագործողն ինչ ժամանակահատվածում կարող է փաստաթղթեր ստեղծել, խմբագրել կամ հեռացնել: Եթե տվյալ օգտագործողի համար աշխատանքային ժամանակահատված սահմանված չէ, ապա գործողությունների կատարելը սահմանափակվում է Դրույթների Ընդհանուր էջում սահմանված Աշխատանքային ժամանակահատվածով:
Տես ավելին`
Ինչպե՞ս ՀԾ-Հաշվետար համակարգում ավելացնել նոր օգտագործող
Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է Ամսաթիվն աշխատանքային ժամանակահատվածում չէ ... հաղորդագրությունը