Հաշիվներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.

 Options.Accounts                                           

Այստեղ լրացվում են փաստաթղթերում օգտագործվող որոշ հաշիվների նախնական արժեքները: Փաստաթղթեր գրանցելիս այդ հաշիվների արժեքներն ավտոմատ լրացվում են համակարգի կողմից: Այս էջը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

 

Հաշվարկային հաշիվ տողում նշված հաշիվն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս: 

Վերագնահատումից օգուտներ և Վերագնահատումից վնասներ հաշիվներն օգտագործվում են վերագնահատման գործողություններում:

Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվըԱրտարժույթի փոխարկումից օգուտներ և Արտարժույթի փոխարկումից վնասներ հաշիվներն օգտագործվում են Արտարժույթի փոխարկում փաստաթղթում:

Ինտերնետ բանկից ներմուծման կրեդիտային հաշիվ և դեբետային հաշիվ տողերում նշված հաշիվներն օգտագործվում են, երբ Ներմուծում ԻնտերնետԲանկ համակարգից մատյանից կատարվում է Ստեղծել Հիշարար օրդեր հրամանը:

ԱԱՀ-ի կրեդիտային հաշիվն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում` ԱԱՀ-ի հաշիվ դաշտը լրացնելու համար:

ԱԱՀ-ի դեբետային հաշիվ և Եկամտային հարկի կրեդիտային հաշիվ տողերում նշված հաշիվները օգտագործում են Ստացված ծառայություն փաստաթղթի գործառնություններ գեներացնելիս:

ՆԱ վաճառքից հասույթի հաշիվն  օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի գնացուցակում տող ավելացնելիս` որպես Հասույթի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք:

ՆԱ մանրածախ վաճառքից հասույթի հաշիվն  օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի գնացուցակում տող ավելացնելիս` որպես Հասույթի հաշիվ դաշտի առաջարկվող արժեք: