Ընդհանուր

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Ընդհանուր

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս էջի տեսքը հետևյալն է. 

Options.General

Դրույթների Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Աշխատանքային ժամանակահատված

Սահմանվում է աշխատանքային ժամանակահատված: Բոլոր գրանցվող և հեռացվող գործառնությունների ու փաստաթղթերի Ամսաթիվ դաշտերը պետք է լինեն այդ ժամանակահատվածում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Աշխատանքային լեզու

Որոշում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել Հայերեն կամ Անգլերեն արժեքները:

ԱԱՀ

ԱԱՀ-ի դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

ԱԱՀ-ն այդ թվում

Լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշելու հաշվարկային դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Պահանջել հաստատում պատուհանը փակելիս

Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում:

Անտեսել 0-ական գումարով գործառնությունները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում գործառնություններ գրանցելիս  անտեսվում են այն գործառնությունները, որոնց գումարը զրո է:

Գործառնության հաշվի և գործընկերոջ ֆիլտրացիա

Այս հայտանիշը նշված չլինելու դեպքում գործառնություններում սինթետիկ հաշիվ ընտրելիս գործընկերների ցուցակում առաջարկվում են միայն այն գործընկերները, որոնք ունեն մնացորդ այդ հաշվով (այդ թվում նաև 0-ական): Նշված լինելու դեպքում այս ֆիլտրացիան չի աշխատում:

Ստուգել հաշիվների թղթակցությունները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերը գրանցելիս ստուգվում են փաստաթղթերի բոլոր ձևակերպումները: Այն ձևակերպումները, որոնք նկարագրված չեն Հաշիվների թղթակցություններ տեղեկատուում, արգելվում են:

Փաստաթղթերի խմբային վերագրանցում

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Փաստաթղթերի մատյանում Դարձնել սևագիր և Գրանցել գործողությունները կատարվում են նշված տողերի խմբի համար:

Ստուգել ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ստուգվում է ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը: Օրինակ 111 հաշվի ենթահաշիվը պետք է սկսվի 111-ով: