Պլանավորվող տարբերակ 7.3.18
Նոր հնարավորություններ
•Դրույթներում ավելացվելու է ԱԱՀ տեսակ նշելու հնարավորություն:
•Ստացված հաշիվների մատյանից հաշվի հիման վրա Պահեստի մուտք կամ Ստացված ծառայություն ստեղծելիս այսուհետ հաշվի կառնվի նաև Մատակարարի ապրանքացանկերում Նյութական արժեքների կամ Ծառայությունների վրա դրված գործակիցը:
•Գործընկերների շրջանառություն հաշվետվության Սյուներ էջում ավելացվելու է Գործընկերոջ Լրիվ անվանում դաշտը:
•ՀՄ վերակառուցում փաստաթղթերի խմբային ներմուծման FAGroupReconstruction ֆայլում ավելացվելու է Փաստաթղթի վիճակ սյուն:
•InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում ավելացվել է Տողի ինդենտիֆիկատոր սյունը:
Լուծված խնդիրներ
•Ճշգրտող հաշիվների դեպքում Ստացված հաշիվների մատյանի Հարկային հաշվի տեսակ սյան չլրացման հետ կապված խնդրի կարգավորում:
•Ստացված հաշվի հեռացման դեպքում Ստացված հաշվի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի խմբագրման խնդրի կարգավորում:
•Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից ԵՏՄ հայտարարագիր կանչելիս առաջացող խնդրի կարգավորում:
•Հաշիվ Ապրանքագրի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում Գնորդ էջից որոշ դաշտեր չժառանգելու հետ կապված խնդրի կարգավորում:
•ՆԱ տեղաշարժ փաստաթղթերը առանց Գնի տեսակ նշելու e-Invoicing արտահանելիս, այնուհետև սերի-համարների վերագրում անելիս առաջացող խնդրի կարգավորում:
•Աշխատակցի միջին աշխատավարձի սխալ հաշվարկման խնդրի կարգավորում կապված տվյալ ամսում միայն պարգևավճարի հաշվարկ ունենալու հետ:
•Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթում Խմբավորել ըստ հաշիվների դրոշակը նշված լինելու դեպքում Մեր հաշվարկներ էջում գումարների կրկնակի արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:
•Դրույթների աշխատավարձ էջում կլորացման աստիճանը 0 դրված լինելու դեպքում Հաստատել հավելում/պահում փաստաթղթում Լրացնել կոճակով և ավելացնել կոճակով հաշվարկների տարբերության հետ կապված խնդրի կարագվորում: