Ընտրել և թարմացնել տողերը
Տողերի ընտրություն
Աղյուսակում տողերը նշելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Կտտացրեք նշված տողի ձախ կողմում գտնվող բջիջի վրա,
•Սեղմեք INSERT ստեղնը: Տողը կնշվի և հաջորդ տողը կդառնա ընթացիկ:
Նշված տողերը գունափոխվում են:
Տողերի նշումը հանելու համար կտտացնել նշված տողի ձախ կողմում գտնվող բջիջի վրա կամ սեղմեք INSERT ստեղնը:
Բոլոր տողերը նշելու համար պետք է սեղմել Պլյուս (+) ստեղնը, նշումը հանելու համար` Մինուս (-) ստեղնը: Տողերի հակառակ նշումը կատարվում է Աստղանիշ (*) ստեղնով:
Տողերի թարմացում
Աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ իրավիճակ, երբ աղյուսակը պարունակում են հին տվյալներ: Դա տեղի է ունենում, երբ դուք աշխատում եք նույն աղյուսակի հետ տարբեր պատուհաններից կամ տարբեր օգտագործողներ խմբարում են նույն աղյուսակը:
Տողերը թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Թարմացնել կոճակը կամ CTRL+R ստեղների համադրությունը:
Թարմացման ընթացքում ցուցադրվում է պատուհան, որը պարունակում կատարման ընթացքի պատկերը և Ընդհատել կոճակը: Ընդհատել կոճակը սեղմելիս ցուցակում կներառվեն արդյունքի ոչ բոլոր տողերը: