Ժապավենի ներդիրներում տեղադրված են աշխատանքի ընթացքում կիրառվող հրամանները: Ներդիրները հինգն են.
•Գլխավոր- նախատեսված է առավել հաճախակի օգտագործվող հրամանների համար: Բաղկացած է հինգ խմբերից` Գրառումներ, Տվյալներ, Տպել, Փաստաթղթեր և Գործիքներ:
•Ընտրվածներ- նախատեսված է հաճախակի օգտագործվող տեղեկատուները, փաստաթղթերը, մատյաններն ու հաշվետվությունները մեկ վայրում ամփոփ ձևով պահպանելու համար:
•Տվյալներ- ներկայացված են փնտրելու, ֆիլտրելու, խմբավորելու և այլ հրամաններ, որոնք ապահովում են առավել ճկուն և հարմար աշխատանքային միջավայր: Հրամաններն առանձնացված են Տեսք, Ֆիլտրել, Խմբավորել և Նշել խմբերում:
•Արտահանել- տեղադրված հրամաններով իրականացվում է տվյալների արտահանումը Word, Excel, XML ֆորմատներով:
•Օգնություն- հրամաններն առանձնացված են երկու խմբերում` Հայկական Ծրագրերը Online և Օգնություն: