
Ժապավենը պարունակում է կոճակներ և ներդիրներ, որոնք թույլ են տալիս կատարել համակարգի տարբեր հրամաններ: Եթե դուք օգտագործում եք Office 2010, ապա դուք առնչվել եք Ժապավենի հետ, քանի որ այն առկա է Office-ի ծրագրերում:
Ժապավենի կոճակները և էջերը դինամիկ թարմացվում են, կախված նրանից, թե օգտագործողը համակարգում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է անում:
Ժապավենի կիրառության նպատակն է պատկերել հաճախակի կիրառվող հրամաններ և խնայել ժամանակ` ավելորդ կտոցներից խուսափելով:
Հաճախ օգտագործվող հրամաններ
Հաճախ օգտագործվող հրամանները սովորաբար ցուցադրվում են ժապավենից վերև գտնվող Արագ հասանելիության վահանակում:

Ժապավենի հրամանն Արագ հասանելիության վահանակին ավելացնելու համար, աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Ավելացնել արագ հասանելիության վահանակին հրամանը:

Արագ հասանելիության վահանակից հրամանը հեռացնելու համար աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Հեռացնել արագ հասանելիության վահանակից հրամանը:

Ժապավենի նվազեցում
Ժապավենը նվազեցնելու (թաքցվում են ժապավենի հրամանները, բայց ներդիրների անուները մնում են տեսանելի) համար աջ կտտոցով ընտրեք կամայական հրաման և բացվող ցանկից ընտրեք Նվազեցնել ժապավենը հրամանը:

Ժապավենը վերականգնելու համար աջ կտտոցով ընտրեք ժապավենի կամայական հրաման կամ էջ և ապանշեք Նվազեցնել ժապավենը տողը:


Դուք կարող եք նվազեցնել կամ վերականգնել ժապավենը` կրկնակի կտտացնելով Էջագլխի վրա կամ սեղմելով աջ անկյունում գտնվող կոճակը:
Ժապավենի հրամանների կանչ
Ժապավենի հրամանը կարելի կանչել մկնիկով կամ ստեղնաշարից: Ժապավենի յուրաքանչյուր ներդիրը և հրամանը կապված է որոշակի ստեղների հետ: Ստեղների արժեքները կարելի է տեսնել սեղմելով ALT կամ F10: Դրանք կհայտնվեն ներդիրների և հրամանների վերևում:

Հղումը կարող է պարունակել մեկ, երկու կամ երեք նիշ: Երկու կամ երեք նիշի դեպքում հրամանին կարելի է դիմել` հաջորդաբար սեղմելով նշված ստեղները:
