Ընտրյալներ ներդիրը նախատեսված է օգտագործողի կողմից հաճախակի օգտագործվող տեղեկատուները, գործողությունները, փաստաթղթերը, մատյաններն ու հաշվետվությունները մեկ վայրում ամփոփ ձևով պահպանելու համար: Ընտրյալները տարբերակվում են` ըստ օգտագործող - տվյալների պահոց զույգի:
Օբյեկտն ընտրյալներում ավելացնելու համար կարելի է.
1. Ուղղորդչից այն քաշել և գցել Ընտրյալներ ներդիրում կամ
2. Նշել այն և սեղմել աջ կտտոցով բացվող Ավելացնել ընտրյալներին հրամանը:
Ընտրյալներում ավելացված օբյեկտը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից մեկը.
1. Ուղղորդչում նշել օբյեկտը և սեղմել աջ կտտոցով բացվող Հեռացնել ընտրյալներից հրամանը
2. Ընտրյալներ ներդիրում օբյեկտի կոտեքստային ցանկից սեղմել Հեռացնել ընտրյալներից հրամանը:
Նշում |
---|
Օբյեկտն Ընտրյալներ ներդիրում ավելացնելիս կամ հեռացնելիս Ուղղորդչում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: |