Գլխավոր պատուհան

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Գլխավոր պատուհան

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Հաշվապահ համակարգի գլխավոր պատուհան

 

Ստորև նկարագված են համակարգի գլխավոր պատուհանի բաժինները

 

Ժապավեն - Ժապավենը պարունակում է կոճակներ և ներդիրներ, որոնք թույլ են տալիս կատարել համակարգի տարբեր հրամաններ: Եթե դուք օգտագործում եք Office 2010, ապա դուք առնչվել եք Ժապավենի հետ, քանի որ այն առկա է Office-ի ծրագրերում: Ժապավենը փոխարինում է նախկինում կիրառվող ցանկին և գործիքների վահանակին:

Ժապավենի կոճակները և ներդիրները դինամիկ թարմացվում են, կախված նրանից, թե օգտագործողը համակարգում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է անում:

 

Ուղղորդիչ - Ուղղորդիչը հանդիսանում է գլխավոր պատուհանի հիմնական հատվածներից և ապահովում է անմիջական հասանելիություն համակարգի բոլոր բաղադրիչներին: Այս տարածքում ցուցադրվում են ընթացիկ ենթահամակարգին վերաբերող փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները և տեղեկատուները: Համակարգ մուտք գործելիս այն պատկերվում է ձախ կողմում: Ուղղորդիչը կարելի է դարձնել ինքնաբար թաքցվող, միացնել այն գլխավոր պատուհանի տարբեր հատվածներին կամ անջատել և ցուցադրել այն որպես առանձին պատուհան:  

 

Ենթահամակարգեր - ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ներառված ֆունկցիոնալությունը բաշխված է հետևյալ ենթահամակարգերի միջև` Հաշվապահություն, Պահեստ, Արագամաշ առարկաներ, Աշխատավարձ, Հիմնական միջոցներ, Բանկ, B2B.ARMSOFT հարթակ, e-Invoicing և Ադմինիստրատորի գործիքներ: Յուրաքանչյուր ենթահամակարգը պարունակում է համապատասխան հաշվառմանը վերաբերվող փաստաթղթեր, գործողություններ, հաշվետվություններ և տեղեկատուներ: Դուք կարող եք մտնել ցանկացած ենթահամակարգ կտտացնելով համապատասխան հրամանի վրա Ենթահամակարգեր տարածքում: Միաժամանակ հնարավոր է աշխատել միայն մեկ ենթահամակարգում: Յուրաքանչյուր ենթահամակարգի հրամանը ունի իր պատկերանշանը, որը բնութագրում է ենթահամակարգի պարունակությունը: Համակարգ մուտք գործելիս ցուցադրվում է այն ենթահամակարգը, որն ակտիվ էր համակարգից դուրս գալուց:

 

Տվյալներ - ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը հնարավորություն է տալիս հավաքագրել մեծ քանակությամբ տվյալներ և տրամադրում է գործիքներ, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է փնտրել, ֆիլտրել և խմբավորել անհրաժեշտ տվյալները: Այս բաժում ցուցադրվում են պատուհաններ, որոնք պարունակում են հաշվապահական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն: Տվյալները կարող են պատկերվել աղյուսակների, ցուցակների և դիագրամների տեսքով: Միաժամանակ կարող են բաց լինել և ցուցադրվել մեկից ավելի պատուհաններ: Բաց պատուհանների վահանակից կարելի ակտիվացնել անհրաժեշտ պատուհանը:  

 

Կարգավիճակի վահանակ - Գլխավոր պատուհանի նեքևում` կարգավիճակի վահանակում, ցուցադրվում է հետևյալ տեղեկատվությունը` հաշվառվող կազմակերպության անվանումը և օգտագործողը, աշխատանքային ժամանակահատվածը, տվյալների տարածքում ակտիվ պատուհանի աղյուսակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի թվերը, պաշտպանական բանալու տվյալները: