Պահել տպելու ձևը որպես ֆայլ
Եթե դուք խմբագրել եք տպվող ձևը և ցանկանում եք հետագայում տպել նույն տեսքով, ապա կարող եք այն պահել որպես ֆայլ:
Ֆայլը պահելու համար անհրաժեշտ է կտտացնել գործիքների վահանակում գտնվող Save կոճակը կամ սեղմել CTRL+S ստեղների համադրությունը:
Save As դիալոգ պատուհանում ընտրեք թղթապանակը, մուտքագրեք ֆայլի անունը և սեղմեք Save կոճակը:
Ֆայլը պահպանվում է .prnx ընդլայնումով
Բացել տպելու ձևի ֆայլ
Նախկին պահած ֆայլը բացելու համար անհրաժեշտ է կտտացնել գործիքների վահանակում գտնվող Open կոճակը կամ սեղմել CTRL+O ստեղների համադրությունը:
Open դիալոգ պատուհանում ընտրեք ֆայլը և սեղմեք Open կոճակը:
Նշում |
Նախկին պահած ֆայլը բացելիս չի թույլատրվում խմբագրել էջի հետևյալ դրույթները` ուղղվածությունը, էջի չափը, լուսանցքները և մասշտաբը: Page Setup և Scale կոճակները ցուցադրվում են պասիվ: |