Ջրանշան
Ջրանշան ավելացնելու կամ խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել գործիքների վահանակում գտնվող Watermark կոճակը կամ Background ցանկից ընտրել Watermark... հրամանը:
Կբացվի Watermark դիալոգ պատուհանը:
Ջրանշան տեքստ ավելացնելու համար բացեք Text Watermark էջը: Մուտքագրեք տեքստը և կարգավորեք տեքստի հետևյալ դրույթները` ուղղությունը, գույնը, տառատեսակը, չափը և թափանցիկությունը:
Ջրանշան պատկերն ավելացնելու համար բացեք Picture Watermark էջը: Սեղմեք Load image... կոճակը և ընտրեք պատկերը: Կարգավորեք պատկերի հետևյալ դրույթները` չափը, դիրքը և թափանցիկությունը:
Page range դաշտում նշվում են էջերը, որոնց ֆոնում պետք է ցուցադրվի ջրանշանը: Էջերի համարները բաժանվում են ստորակետով (օր.` 1,3,5), միջակայքը նշվում է գծիկով (օր.` 3-5):
Ջրանշանի ջնջում
Ջրանշանը ջնջելու համար բացեք Watermark դիալոգ պատուհանը և սեղմեք Clear All կոճակը: Փոփոխությունը հաստելու և պատուհանը փակելու համար սեղմեք Ok կոճակը:
Ֆոնի գույնը
Ֆոնի գույնն ընտրելու համար անհրաժեշտ է կտտացնել գործիքների վահանակում գտնվող Color կոճակը կամ Background ցանկից ընտրել Color... հրամանը:
Կբացվի Color դիալոգ պատուհանը: Custom, Web կամ System էջից ընտրեք համապատասխան գույնը: