Թվային տիպի դաշտերում կարելի է մուտքագրել միայն թվեր՝ դրական կամ բացասական:
Արժեքը կարելի է խմբագրել ստեղնաշարից, հաշվել կցված հաշվիչով կամ պատճենել այն օպերացիոն համակարգի փոխանակման բուֆերից (windows clipboard- հիշողության տիրույթ է, որը օգտագործվում է տվյալների ժամանակավոր պահպանման համար: Այն կարող է օգտագործվել աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ):
Բացասական թվերն արտապատկերվում են կարմիր գույնով, նշանն առջևից.
Թիվը ջնջելու համար օգտագործվում են DELETE, BACKSPACE կամ ESC ստեղները: Դատարկ արժեքը զրոն է (0):
Թվերն արտապատկերվում են տրոհված հազարյակներով:
'-' (մինուս ստեղնը) ստեղնով դրական թիվը դառնում է բացասական, իսկ բացասականը՝ դրական:
Սլաք վերև աճեցնում է, իսկ Սլաք ներքև նվազեցնում է արժեքը:
Խմբագրելիս կոտորակային մաս կարելի է անցնել սեղմելով '.' (կետ ստեղնը):
Հաշվիչ
Հաշվիչը ցուցադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև կոճակը,
•սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը,
•սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:
Հաշվիչով կատարված հաշվարկների արդյունքն անմիջապես ցուցադրվում է դաշտում:
Հաշվիչը փակելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև կոճակը,
•կտտացնել հաշվիչից դուրս տարածքում,
•սեղմել F4 ստեղնը,
•սեղմել CTRL+ENTER ստեղների համադրությունը: