Սիմվոլային տիպի դաշտերում տեքստը հնարավոր է մուտքագրել ստեղնաշարից կամ պատճենել այն օպերացիոն համակարգի փոխանակման բուֆերից (windows clipboard- հիշողության տիրույթ է, որը օգտագործվում է տվյալների ժամանակավոր պահպանման համար: Այն կարող է օգտագործվել աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ):
Կարելի է կիրառել տեքստի խմբագրման բոլոր ստանդարտ միջոցները: Դաշտում աջ կտտոցով բացվում է կոնտեքստային ցանկը:
Տեքստն ընտրելու համար կարելի է օգտագործել ստեղների հետևյալ համադրությունները.
•CTRL+A` ընտրել ամբողջ տեքստը,
•SHIFT+Սլաք աջ կամ SHIFT+Սլաք ձախ` ավելացնել կամ պակասեցնել ընտրությունը մեկ նիշով,
•CTRL+SHIFT+Սլաք աջ կամ Սլաք ձախ` ավելացնել կամ պակասեցնել ընտրությունը մեկ բառով`
Տեքստը փոխանակման բուֆեր պատճենելու համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+C կամ CTRL+INSERT կամ կոնտեքստային ցանկից Copy հրամանը:
Տեքստը փոխանակման բուֆերից պատճենելու համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+V կամ SHIFT+INSERT կամ կոնտեքստային ցանկից Paste հրամանը:
Տեքստը կտրելու (տեղափոխել փոխանակման բուֆեր և դաշտից ջնջել) համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+X կամ SHIFT+DELETE կամ կոնտեքստային ցանկից Cut հրամանը:
Տեքստը ջնջելու համար օգտագործվում են DELETE կամ BACKSPACE ստեղները:
Վերջին խմբագրման գործողությունը հետարկելու համար օգտագործվում է CTRL+Z ստեղների համադրությունները:
Հետարկումը վերականգնելու համար օգտագործվում է CTRL+Y ստեղների համադրությունները: