Նշանակել հաստիքը

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր > Կադրային փաստաթղթեր >

Նշանակել հաստիքը

Previous pageReturn to chapter overviewNext page

Նշանակել հաստիքը փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների հավելում/պահումները նշանակելու համար: 

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
 

Salary.Documents.SetSalary

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կնշանակվի հավելում/պահումը:

Հավելում/պահում

Պարտադիր լրացվող դաշտ է: Լրացվում է նշանակվող հավելում/պահումը:

Նշել հիմնական

Դրոշակը նշված լինելու դեպքում հավելումը կլրացվի Աշխատակցի Անձնական թերթիկում: Բացի այդ, հիմնական հավելման ժամերը կլրացվեն եկամտային հարկի հաշվարկի "Փաստացի աշխատած ժամեր" սյունում, եթե հաշվարկի դիալոգ պատուհանում ընտրվի 1. Լրացնել միայն հիմնական հավելման ժամերը տարբերակը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս լրացվում է Աշխատակիցների ցուցակը: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Գումար

Լրացվում է աշխատակցի հավելման գումարը:

 

note Նշում

Նշանակել հաստիք կարելի է ներմուծել MS Excel-ի WGAffirmWagesGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):