Փակել հաստիքը

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր > Կադրային փաստաթղթեր >

Փակել հաստիքը

Previous pageReturn to chapter overviewNext page

Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Փակել հաստիքը փաստաթուղթը նախատեսված է Աշխատակիցների նշանակված Հավելում/պահումը լրացված ժամանակահատվածից սկսված փակելու համար: Այն հասանելի է, եթե բազայում Կադրային փաստաթղթերի հաշվառումը միացված է: Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Salary_Documents_HRDocuments_CloseSalary1

 

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կնշանակվի հավելում/պահումը:

Հավելում/պահում

Պարտադիր լրացվող դաշտ է: Լրացվում է փակվող հավելում/պահումը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում, հավելում/պահումը փակվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Տվյալ հավելում/պահումը փակելու համար բերվում է պատուհան, որտեղ արտապատկերվում է աշխատակիցների ցուցակը: Այստեղ պետք է լրացնել Փակման ամսաթիվը: Համակարգը ավտոմատ առաջարկում է Հաշվարկի ամսաթիվը:

Փակել հաստիքը գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար, որի ժամանակ գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:

 

note Նշում

Փակել հաստիք կարելի է ներմուծել MS Excel-ի WGCloseWagesGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant\Import ):