Հավելյալ ծախսերի բաշխում

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Փաստաթղթեր >

Հավելյալ ծախսերի բաշխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (GET), ստեղծել (POST), թարմացնել (PUT) և հեռացնել (DELETE) Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթը:

 

URI

https://api.armsoft.am/accountant/v1/documents/overheadexpenseallocation

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/OverheadExpenseAllocation

GitHub

https://github.com/armsoft/accountant-public-api-docs/blob/main/docs/api/documents/overheadexpenseallocation.md

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV'

 

Հավելյալ ծախսերի բաշխում օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)

Ստորև ներկայացված է օբյեկտի ատրիբուտների նկարագրությունը.

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

isn

UUID

Optional

*Required for update

System defined

Փաստաթղթի նույնացուցիչ: Պարտադիր է GET, PUT, DELETE հարցումների դեպքում։

Եթե POST հարցման ժամանակ UUID-ը չի փոխանցվում, սերվերը այն ավտոմատ գեներացնում է և վերադարձնում պատասխանում։

date

Date(YYYY-MM-DD)

*Required

Փաստաթղթի ամսաթիվ: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը:

documentNumber

String(12)

*Required

Փաստաթղթի համար: Եթե համարը չի փոխանցվում, ապա գրանցվում է վերջին համարին ավելացնելով 1:

state

Enum

*Required

Փաստաթղթի վիճակ: Ընդունում է հետևյալ արժեքները.

0 - Գրանցված կամ սևագիր,

1 - Սևագիր,

2 - Գրանցված,

99 - Հեռացված:

Եթե վիճակը չի փոխանցվում, փաստաթուղթը ավտոմատ գրանցված վիճակում է ուղարկվում։

baseDocument

UUID

*Required

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի համար հիմք հանդիսացող Պահեստ մուտքի օրդեր փաստաթուղթի ISN, որին վերաբերում է հավելյալ ծախսը և որի վրա պետք է կատարվի բաշխումը:

currency

String(3)

*Conditional required

Reference type

Փաստաթղթի արժույթի կոդ: Եթե արժեք չենք տալիս, ավտոմատ լրացվում է ծրագրի դրույթներում նշված արժեքը։

currencyExchangeRate

Decimal

*Conditional required

Արժույթի փոխարժեք: Պարտադիր է ուղարկել, եթե փաստաթուղթը արտարժույթով է։

currencyExchangeBase

Integer

*Conditional required

Արժույթի փոխարժեքի պատիկություն: Պարտադիր է ուղարկել, եթե փաստաթուղթը արտարժույթով է։

previousDayExchangeRate

Boolean

Optional

Նախորդ օրվա փոխարժեքով հաշվառելու հայտանիշ։

supplierCode

String(20)

Optional

Reference type

Մատակարարի կոդ։

supplierAccount

String(12)

Optional

Reference type

Մատակարարի հաշիվ։

prepaymentAccount

String(12)

Optional

Reference type

Տրված կանխավճարի հաշիվ։

vatAccount

String(12)

Optional

Reference type

ԱԱՀ-ի հաշիվը։

analytic1

String(12)

Optional

Reference type

Անալիտիկ խումբ 1-ի կոդ։

analytic2

String(12)

Optional

Reference type

Անալիտիկ խումբ 1-ի կոդ։

taxExportType

Enum

Optional

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման եղանակ։ Ընդունում է հետևյալ արժեքները․

1- էլեկտրոնային,

2-թղթային:

purchaseDocumentNumber

String(12)

Optional

Մատակարարից ստացված ձեռքբերման փաստաթղթի համար։

purchaseDocumentDate

Date(YYYY-MM-DD)

Optional

Մատակարարից ստացված ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվ։

comment

String(255)

Optional

Մեկնաբանություն։

overheadExpenseType

Enum

*Required

Հավելյալ ծախսի ձեռք բերման տեսակ։ Ընդունում է հետևյալ արժեքները․

1 - Մատակարարից Հ/Ա-ով,

2 - Առհաշվից` միակողմանի գնման ակտով,

3 - Առհաշվից` երկկողմանի գնման ակտով,

4- Առանց հարկերի։

Եթե արժեք չենք տալիս, ավտոմատ լրացվում է 1 - Մատակարարից Հ/Ա-ով  արժեքը։

vatCalculationType

Enum

*Required

ԱԱՀ-ի հաշվարկի ձև։ Ընդունում է հետևյալ արժեքները.

1 - ԱԱՀ-ով,

2 - ԱԱՀ-ն այդ թվում,

3 - Առանց ԱԱՀ,

4 - Զրոյական ԱԱՀ,

Եթե արժեք չենք տալիս, ավտոմատ լրացվում է ծրագրի դրույթներում նշված արժեքը։

includeVATInCost

Boolean

Optional

ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ ներառելու հայտանիշ։

vatInclusionMethod

Enum

*Conditional required

ԱԱՀ-ի արտացոլման ձև։ ընդունում է հետևյալ արժեքները․

1 - Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ,

2 - Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ։

Պարտադիր է ուղարկել, եթե ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ ներառելու հայտանիշը True արժեքն ունի։

storage

String(5)

Read only

Reference type

Ավտոմատ լրացվում է պահեստի կոդը, որտեղ գտնվում են այն նյութական արժեքները, որոնց վրա կատարվում է հավելյալ ծախսերի բաշխումը: Արժեքը վերցնում է հիմք փաստաթղթից։

allowEditList

Boolean

*Required

Ցուցակի խմբագրումը թույլատրելու հայտանիշ։

distributionType

Enum

*Required

Հավելյալ ծախսերի բաշխման ձևը. 1- Ավտոմատ, 2- Ձեռքով:

distributionBase

Enum

*Required

Հավելյալ ծախսերի բաշխման հիմքը. 1- Գումարային, 2- Քանակային, 3- Քանակի և գործակցի արտադրյալը: Գործակիցը նշվում է Նյութական արժեքներ տեղեկատուում:

amount

Decimal

*Required

Բաշխման ենթակա գումարը:

vatAmount

Decimal

Optional

ԱԱՀ-ի գումարը։ Ավտոմատ հաշվարկվում է համակարգի կողմից։

materialsList  [0..n]

Array

Optional

Նյութական արժեքների անվանացուցակ (մասսիվ): Անվանացուցակը պետք է պարունակի նյութական արժեքի առնվազն մեկ տող։

 

Անվանացուցակի տողի դաշտերը (itemList)

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

id

Integer

System defined

Նյութական արժեքի ներքին նույնացուցիչ։

code

String(20)

*Required

Reference type

Նյութական արժեքի կոդ:

name

String(200)

Read only

Նյութական արժեքի անվանում:  Ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթից։

unitAbbreviation

String(6)

Read only

Reference type

Նյութական արժեքի չափման միավորի հապավում։ Ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթից։

quantity

Decimal

Read only

Նյութական արժեքի քանակ։ Ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթից։

inputOrderAmount

Decimal

Read only

Հիմք փաստաթղթում նյութական արժեքի դրամային գումարն է, այն հանդիսանում է գումարային բաշխման հիմքը: Բաշխումը կատարվում է տեսակարար կշռի սկզբունքով:

allocatedAmount

Decimal

*Conditional required

Բաշխման արդյունքում նյութական արժեքի դրամային գումարի աճը: Պարտադիր է արժեք տալ եթե Բաշխման ձևը ընտրված է 2- Ձեռքով:  

account

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի հաշիվը:

includeInDistribution

Boolean

*Conditional required

Բաշխումը կատարվում է միայն true արժեքով տողերի վրա այն դեպքում, երբ Ցուցակի խմբագրումը թույլատրելու հայտանիշը նշված է։

coefficient

Decimal

Read only

Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Եթե Բաշխման հիմքը նշված է 3` ՔանակxԳործակից արժեքը, ապա գործակցի արժեքը ավտոմատ վերցնում է Նյութական արժեքներ տեղեկատուից:

rowId

Integer

*Conditional required

Տողի հերթական համար։ Պարտադիր է նշել, եթե Բաշխման ձևը ընտրված է 2- Ձեռքով:  

 

GitHub

https://github.com/armsoft/accountant-public-api-docs/blob/main/examples/csharp/documents/create-overheadexpenseallocation.cs

Օրինակ 1. Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ստեղծում գումարի ավտոմատ բաշխման եղանակով։

POST

 

Օրինակ 2. Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ստեղծում գումարի ձեռքով բաշխման եղանակով։

POST

 

Օրինակ 3. Նշված isn-ով Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ստացում

GET

 

Օրինակ 4. Նշված isn-ով Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի դաշտերի խմբագրում

PUT

 

Օրինակ 5. Նշված isn-ով Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի հեռացում

DELETE