API-ի միջոցով հնարավոր է ստանալ (GET), ստեղծել (POST), թարմացնել (PUT) և հեռացնել (DELETE) ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթը:
URI |
https://api.armsoft.am/accountant/v1/documents/materialskitting |
Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:
-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV' |
ՆԱ կոմպլեկտավորում օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)
Ստորև ներկայացված է օբյեկտի ատրիբուտների նկարագրությունը.
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
isn |
UUID |
Optional *Required for update System defined |
Փաստաթղթի նույնացուցիչ: Պարտադիր է GET, PUT, DELETE հարցումների դեպքում։ Եթե POST հարցման ժամանակ UUID-ը չի փոխանցվում, սերվերը այն ավտոմատ գեներացնում է և վերադարձնում պատասխանում։ |
date |
Date(YYYY-MM-DD) |
*Required |
Փաստաթղթի ամսաթիվ: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը: |
documentNumber |
String(12) |
*Required |
Փաստաթղթի համար: Եթե համարը չի փոխանցվում, ապա գրանցվում է վերջին համարին ավելացնելով 1: |
state |
Enum |
*Required |
Փաստաթղթի վիճակ: Ընդունում է հետևյալ արժեքները. 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 99 - Հեռացված: Եթե վիճակը չի փոխանցվում, փաստաթուղթը ավտոմատ գրանցված վիճակում է ուղարկվում։ |
storageOutput |
String(5) |
*Required Reference type |
Պահեստը, որտեղից ելքագրվում են կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքները: |
storageInput |
String(5) |
*Required Reference type |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքները (կոմպլեկտները): |
kit |
String(20) |
*Required Reference type |
Նյութական արժեք, որն անհրաժեշտ է կոմպլեկտավորել (հավաքել): Հնարավոր է նշել միայն այն նյութական արժեքները, որոնց համար նկարագրված են կոմպլեկտի բաղադրամասեր: |
quantity |
Decimal |
*Required |
Կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի (կոմպլեկտի) քանակը: |
account |
String(12) |
*Required Reference type |
Հաշիվ, որով պետք է հաշվառվի կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի ինքնարժեքը: Եթե հաշիվը չի փոխանցվում, ավտոմատ լրացվում է Նյութական արժեքներ տեղեկատուի համապատասխան դաշտից: |
transitAccount |
String(12) |
Optional |
Տարանցիկ հաշիվ, որի դեբետում պետք է արտացոլվի ելքագրվող կոմպլեկտի բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը, իսկ կրեդիտում կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի ինքնարժեքը։ |
analytic1 |
String(12) |
Optional Reference type |
Անալիտիկ խումբ 1-ի կոդը։ |
analytic2 |
String(12) |
Optional Reference type |
Անալիտիկ խումբ 2-ի կոդը։ |
comment |
String(255) |
Optional |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
kitComponents [0..n] |
Array |
*Required |
Կոմպլեկտի բաղադրամասերի անվանացուցակ (մասսիվ): Անվանացուցակը պետք է պարունակի ապրանքի կամ ծառայութան առնվազն մեկ տող։ |
Անվանացուցակի տողի դաշտերը (itemList)
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
id |
Integer |
System defined |
Նյութական արժեքի կամ ծառայության ներքին նույնացուցիչ։ |
type |
Enum |
*Required |
Բաղադրամասի տեսակը․ 1 - նյութական արժեք, 2 - ծառայություն: |
code |
String(20) |
*Required Reference type |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը: |
name |
String(200) |
Optional Read only |
Նյութական արժեքի կամ ծառայության անվանումը: Ավտոմատ լրացվում է նյութական արժեքներ տեղեկատուի կամ ծառայություններ տեղեկատուի համապատասխան դաշտից: |
unitAbbreviation |
String(6) |
Optional Read only |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորի հապավում: Ավտոմատ լրացվում է նյութական արժեքներ տեղեկատուի կամ ծառայություններ տեղեկատուի համապատասխան դաշտից: |
quantity |
Decimal |
*Required |
Նյութական արժեքի կամ ծառայության քանակը: Այս թիվը պետք է հավասար լինի կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին: |
amount |
Decimal |
*Required Read only |
Նյութական արժեքի կամ ծառայության գումարը: Այս դաշտի արժեքը պետք է հավասար լինի տվյալ բաղադրամասի գնի և Քանակ դաշտում նշված քանակի արտադրյալին: Նյութական արժեքի դեպքում այս դաշտը ավտոմատ հաշվարկվում է ըստ առկա խմբաքանակի, իսկ ծառայության դեպքում պետք է փոխանցի։ |
account |
String(12) |
*Required Reference type |
Հաշիվ, որի կրեդիտում պետք է արտացոլվի կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող ծառայության կամ աշխատանքների գումարը: Հաշիվը չուղարկելու դեպքում ավտոմատ լրացվում է ծառայություններ տեղեկատուի համապատասխան դաշտից: |
rowId |
Integer |
System defined |
Տողի համար։ |
Օրինակ 1. ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի ստեղծում (պարտադիր դաշտերով)
|
Օրինակ 2. Նշված isn-ով ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի ստացում
|
Օրինակ 3. Նշված isn-ով ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի դաշտերի խմբագրում
|
Օրինակ 4. Նշված isn-ով ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի հեռացում
|