Բանկերում կազմակերպության կողմից բացված բոլոր հաշիվների տեղեկատուն է: Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հաշվարկային հաշիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ լրացվում է բանկում կազմակերպության կողմից բացված հաշվեհամարը: Այն կիրառվում է Վճարման հանձնարարագիր, Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը գրանցելիս: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Պարտադիր լրացվող դաշտ է, որն իրենից ներկայացնում է տվյալ հաշվարկային հաշվի անվանումը: |
Արժույթ |
Նշվում է հաշվարկային հաշվի արժույթը: Այն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը տպելիս և գործառնությունն ավտոմատ լրացնելիս: |
Հաշիվ |
Լրացվում է հաշվարկային հաշվին համապատասխանող հաշիվը հաշվային պլանում: Այն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթում գործառնությունն ավտոմատ լրացնելիս: |
Հիմնական |
Նշվում է հաշվարկային հաշվի հիմնական լինելը: Կազմակերպության կողմից բացված հաշվարկային հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական: |
Փաստաթղթի hերթական համարը |
Օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթում: Փաստաթղթի համարը լրացվում է հաշվարկային հաշվի համարին համապատասխան հերթական համարակալումով: |
Էլ. սպասարկման միջոց |
Լրացվում է բանկերի հետ հեռահար էլեկտրոնային սպասարկման միջոցի անվանումը` ՀԾ-ԻնտերնետԲանկ կամ ՀԾ-ԿլիենտԲանկ: |
Հաշվարկային հաշիվ ավելացնելիս կամ այն խմբագրելիս հաշվի է առնվում հետևյալ հանգամանքը. Հիմնական դաշտը նշված չլինելու դեպքում պարզապես գրանցվում է փոփոխությունը, հակառակ դեպքում, երբ այդ դաշտը նշված է, եթե տվյալ պահին կա որպես Հիմնական գրանցված որևէ այլ հաշվարկային հաշիվ, ապա նրանից հանվում է այդ հայտանիշը, հետո նոր գրանցվում է փոփոխությունը: