Դուրս գրված հաշիվ վավերագրեր բաժնում հնարավոր է տեսնել e-Invoicing համակարգում Դուրս գրված հաշիվ վավերագրերը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ մոբայլ հավելվածի պատուհանում:
Դուրս գրված հաշիվ վավերագրեր մատյանը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո ստեղծված փաստաթղթերը: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը ստեղծված վաճառքները: |
Գնորդի ՀՎՀՀ |
Նշվում է Գնորդի ՀՎՀՀ: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Գնորդի անվանում |
Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Սերիա և համար |
Նշվում է Դուրս գրված հարկային հաշվի սերիան և համարը: |
կոճակի վրա սեղմելով հնարավոր է Հաշիվները արտահանել PDF e-Invoicing համակարգի ֆորմատով: Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: