Ստացված հաշիվ վավերագրեր բաժնում հնարավոր է տեսնել e-Invoicing համակարգում Ստացված հաշիվ վավերագրերը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ մոբայլ հավելվածի պատուհանում:
Ստացված հաշիվ վավերագրեր մատյանը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո ստեղծված փաստաթղթերը: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը ստեղծված վաճառքները: |
Մատակարարի ՀՎՀՀ |
Նշվում է Մատակարարի ՀՎՀՀ: Մատակարարի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք ստացվել են տվյալ մատակարարից: |
Մատակարարի անվանում |
Նշվում է Մատակարարի անվանումը: Մատակարարի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք ստացվել են տվյալ մատակարարից: |
Սերիա և համար |
Նշվում է Ստացված հարկային հաշվի սերիան և համարը: |
կոճակի վրա սեղմելով հնարավոր է Հաշիվները արտահանել PDF e-Invoicing համակարգի ֆորմատով: Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: