Համակարգում բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի ադմինիստրատորի կողմից սահմանված աշխատանքային ժամանակահատվածում:
Երբ հայտնվում է վերոնշյալ հաղորդագրությունն անհրաժեշտ է փոխել Դրույթների պատուհանի Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:
Ուշադրություն |
---|
Աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: |
Երբ հաղորդագրության մեջ նշվում է օգտագործողի անունը, ապա անհրաժեշտ է փոխել տվյալ օգտագործողի համար սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:
Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար պետք է Օգտագործողներ (Ադմինիստրատորի գործիքներ -> Օգտագործողներ) տեղեկատուում նշել օգտագործողի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Փաստաթղթի դրույթներ հրամանը:
Այնուհետև ուղղել Աշխատանքային ժամանակահատվածը և սեղմել Կատարել կոճակը:
Կարևոր է իմանալ, որ եթե օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը սահմանված չէ, ապա կիրառվում է դրույթներում սահմանված աշխատանքային ժամանակահատվածը: