Հաճախ տրվող հարցեր

Ուղղորդիչ:  Ամպային տարբերակ >

Հաճախ տրվող հարցեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ի՞նչ է ամպային տարբերակը

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ ՀԾ տվյալների կենտրոնում:

 

Որո՞նք են ամպային տարբերակի առավելությունները

Ամպային տարբերակով աշխատելու դեպքում հաշվապահական տվյալներն հասանելի են աշխարհի ցանկացած կետից: Կարելի է աշխատել ինչպես համակարգչով, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով: Վերջինս հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:

Արդյո՞ք ապահով է ամպային տարբերակը

Ամպային պահոցները գտնվում են ՀԾ տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Կատարվում է տվյալների կրկնակի պահպանում, ամենօրյա ավտոպատճենում և տվյալների կառուցվածքային ավտոմատ ստուգում:

 
Պարտադիր է արդյո՞ք ինտերնետի առկայությունը

Այո, պարտադիր է: Հարմարավետ աշխատանքի համար անհրաժեշտ է օպտիկական ինտերնետ կապ: Նախքան ամպային տարբերակին անցնելը կատարվում է ինտերնետ կապի որակի ստուգում ՀԾ մասնագետի կողմից:

 

Ի՞նչ պայմաններով է տրամադրվում ամպային տարբերակը

Սպասարկման մեջ գտնվող պատվիրատուներն ամպային տարբերակին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման: Սպասարկման պայմանագրով տրամադրվում է 0.5 Գբ ծավալով ամպային պահոցների պահպանման տարածք և 1 Գբ ծավալով պահուստային պատճենների պահպանման տարածք: Լրացուցիչ տարածքի համար գործում է համապատասխան վճար`  ըստ սակագնային պլանի:
 

Ինչպե՞ս անցնել ամպային տարբերակին

ՀԾ-Հաշվապահ համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Մանրամասների համար կարող եք կապվել ՀԾ զանգերի սպասարկման կենտրոն` 060690000:

 

Հասանելի է արդյո՞ք ամպային տարբերակը ոչ աշխատանքային օրերին/ժամերին

ՀԾ տվյալների կենտրոնում գտնվող Ձեր տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով: Նույն ռեժիմով գործում է ՀԾ տելեգրամ խումբ` ամպային տարբերակի տեխնիկական հարցերի սպասարկման համար:

Ինչպե՞ս կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ ամպային տարբերակին

Հայկական Ծրագրերի Youtube ալիքում տեղադրված է ամպային տարբերակի մասին հոլովակ: Այն կարող եք գտնել այստեղ: