Տեղադրման քայլերը սերվեր համակարգչի վրա.
1.ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:
2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի հծ-հաշվապահ վերնագրով պատուհանը.
|
---|
Եթե առանց Ձեր միջամտման չհայտնվի Armenian Software պատուհանը, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը. •Բացել My Computer պատուհանը: •Բացել Armenian Software (D:) անունով սկավառակի պարունակությունը, որտեղ D տառանիշը դա Ձեր համակարգչում սկավառակակրի անվանումն է: •Աշխատեցնել ArmSoft.exe անունով ծրագիրը:
|
3.Սեղմել ՀԾ-հաշվապահ 7 կետը:
4.Հայտնված պատուհանում նշել Local version տարբերակը և սեղմել Install կոճակը.
5.Ընտրել Full setup տարբերակը և սեղմեք Next կոճակը: Հանրային հատվածի ծրագիր տեղադրելու համար անհրաժեշտ է նշել Install for Public Sector դրոշակը.
6.Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ Database path-ում` տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը: Ընտրել ծրագրի և տվյալների պահոցների գրադարանները: Ճանապարհը կարելի է նշել սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմել Next կոճակը.
7.Սպասել մինչև ավարտվի SQL Server Components համակարգի տեղադրումը:
Տեղադրումը կարող է տևել 5-10 րոպե, որի ընթացքում հաջորդաբար կհայտնվեն և կանհետանան հետևյալ պատուհանները` Extracting Files, Installing Prerequisites, Setup Progress:
8.Սեղմել Finish կոճակը.
9.Միացնել ROCKEY4ND էլեկտրոնային բանալին համակարգչի USB պորտին:
10. ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է սեղմել Windows-ի աշխատասեղանի (desktop) վրա առաջացած AS-Accountant 7 պիտակը կամ առաջնորդվել Start | Programs |AS-Accountant 7 ճանապարհով.
Տեղադրման քայլերը կլիենտ համակարգչի վրա.
1.ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:
2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի հծ-հաշվապահ պատուհանը:
3.Սեղմել ՀԾ-հաշվապահ 7 կետը:
4.Հայտնված պատուհանում նշել Local version տարբերակը և սեղմել Install կոճակը.
5. Ընտրել Client տարբերակը և սեղմել Next կոճակը: Հանրային հատվածի ծրագիր տեղադրելու համար անհրաժեշտ է նշել Install for Public Sector դրոշակը.
6. Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ SQL Server name-ում` սերվերի ճանապարհը: Ընտրել ծրագրի և սերվերի ճանապարհները: Ծրագրի ճանապարհը կարելի է նշել` սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմել Next կոճակը.
7. Սպասել մինչև ավարտվի համակարգի տեղադրումը.
8. Սեղմել Finish կոճակը.