Ամպային տարբերակի տեղադրում

Ուղղորդիչ:  Համակարգի տեղադրում >

Ամպային տարբերակի տեղադրում

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Հաշվապահ համակարգի ամպային տարբերակը տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

1.Մուտք գործեք armsoft.am կայք և Բեռնումներ → Աշխատանքային տարբերակներ բաժնից բեռնեք ՀԾ-Հաշվապահ 9 ֆայլը:

Installing.Cloud

 

2.Բեռնումն ավարտվելուց հետո աշխատեցրեք ֆայլը և սեղմեք Next կոճակը։

Demo_2

3.Եթե ցանկանում եք տեղադրել ՀԾ-Հաշվապահ համակարգի հանրային հատվածի տարբերակը ակտիվացրեք Install the program for Public Sector դրոշակը:

Եթե նախատեսում եք իրականացնել Excel-ով ներմուծումներ, ակտիվացրեք Register Excel Add-in դրոշակը։

Այնուհետև սեղմեք Next, ապա՝ Install։

 

Demo_3

Demo_4

4.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

Demo_5

5.Տեղադրման գործընթացի ավարտից հետո հայտնվող պատուհանում սեղմեք Finish կոճակը։

Demo_6

 

Տեղադրումից հետո ծրագրի նշանը կհայտնվի էկրանին։

6.Ծրագիրն առաջին անգամ բացելիս հնարավոր է հայտնվի .NET-ի տեղադրման անհրաժեշտության մասին հաղորդագրություն։ Այդ դեպքում ընտրեք Download it now հրամանը։

Demo_7

7.Բեռնումից հետո աշխատեցրեք ֆայլը, սեղմեք Run, ապա՝ Install։

Demo_8

 

Demo_12

 

8.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

Demo_10

 

9.Տեղադրման ավարտից հետո սեղմեք Close։

Demo_11

Այժմ կարող եք էկրանից բացել համակարգը։

10.Առաջին մուտքի ժամանակ բացվում է Մուտքի պատուհանը։ Եթե ունեք գրանցված ամպային օգտագործող, ապա պետք է հավաքեք համապատասխան էլ. հասցեն և գաղտնաբառը, ընտրեք Տվյալների պահոցը և սեղմեք Կատարել: Եթե անհրաժեշտ է ավելացնել նոր Ամպային օգտագործող, սեղմեք Գրանցվել կոճակը։

Demo_13

11.Էլ. հասցե դաշտում նշեք օգտագործողի էլեկտրոնային հասցեն և սեղմեք Ուղարկել հաստատման կոդը (Send verification code)։

Demo_14

 

12.Նշված էլ. հասցեին կուղարկվի նամակ՝ հաստատման կոդով։ Այդ կոդը մուտքագրեք Ստուգման կոդ (Verification Code) դաշտում և սեղմեք Հաստատել կոդը (Verify code)։

Demo_15

 

Demo_17

13.Նոր գաղտնաբառ դաշտում մուտքագրեք օգտագործողի համար գաղտնաբառ, կրկնեք այն և սեղմեք Գրանցվել։

Demo_18

 

14.Գրանցման ավարտից հետո կբացվի Աշխատանքի սկիզբ պատուհանը, որտեղ Օգտագործող դաշտում Օգտագործողի տվյալներն ավտոմատ լրացված կլինեն: Գլխավոր ադմինիստրատոր օգտագործողը նոր գրանցված օգտագործողի համար պետք է սահմանի մուտքի թույլտվություն և կատարի իրավասությունների սահմանում: Այնուհետև նոր օգտագործողը կարող է ընտրել Տվյալների պահոցը և սեղմել կատարել: