Մեկ աշխատատեղի տեղադրում

Ուղղորդիչ:  Համակարգի տեղադրում > Տեղադրում լոկալ տարբերակ >

Մեկ աշխատատեղի տեղադրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղադրման քայլերը մեկ աշխատատեղի համար նախատեսված տարբերակի համար.

1.ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:

2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի հծ-հաշվապահ պատուհանը.

Installing.Local0

 

note Նշում

Եթե առանց Ձեր միջամտման չհայտնվի Armenian Software պատուհանը, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Բացել My Computer պատուհանը:

Բացել Armenian Software (D:) անունով սկավառակի պարունակությունը, որտեղ D տառանիշը դա Ձեր համակարգչում սկավառակակրի անվանումն է:

Աշխատեցնել ArmSoft.exe անունով ծրագիրը:

 

 

3.Սեղմել ՀԾ-հաշվապահ 7 կետը:

4.Հայտնված պատուհանում նշել Local version տարբերակը և սեղմել Install կոճակը.

 

Installing.Local1

 

5.Ընտրել Full setup տարբերակը և սեղմել Next կոճակը: Հանրային հատվածի ծրագիր տեղադրելու համար անհրաժեշտ է նշել Install for Public Sector դրոշակը.

 

Installing.Local2

 

6.Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ Database path-ում` տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը: Ընտրել ծրագրի և տվյալների պահոցների գրադարանները: Ճանապարհը կարելի է նշել սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմել Next կոճակը.

Installing.Local3

7.Սպասել մինչև ավարտվի համակարգի տեղադրումը.

Installing.Local4

8.Սպասել մինչև ավարտվի SQL Server Components համակարգի տեղադրումը:

Տեղադրումը կարող է տևել 5-10 րոպե, որի ընթացքում հաջորդաբար կհայտնվեն և կանհետանան հետևյալ պատուհանները` Extracting Files, Installing Prerequisites, Setup Progress:

InstallingSQL1

InstallingSQL2

9.Սեղմել Finish կոճակը.

Installing.Local5

10.Միացնել ROCKEY4ND էլեկտրոնային բանալին համակարգչի USB պորտին:

NetRockey4ND

11.ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն աշխատեցնելու համար կարելի է սեղմել Windows-ի աշխատասեղանի (desktop) վրա առաջացած AS-Accountant 7 պիտակը կամ առաջնորդվել Start | Programs |AS-Accountant 7 ճանապարհով: