Ընդհանուր նկարագրություն
Այս բաժնում նկարագրված է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հետ տվյալների փոխանակման համար ծրագրային ինտերֆեյսը (API - Application Programming Interface):
Ծրագրային ինտերֆեյսը (API) օգտագործվում է այլ ինֆորմացիոն համակարգերի հետ համակցման համար:
Բաժինը հասցեագրված է ինֆորմացիոն համակարգեր մշակողների ծրագրավորողին: Ենթադրվում է, որ ընթերցողը ծանոթ է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի աշխատանքի սկզբունքներին:
SOAP պրոտոկոլ
Ծրագրային ինտերֆեյսը (API) հիմնված է SOAP (Simple Object Access Protocol) պրոտոկոլի վրա:
Փոխազդեցությունն ապահովելու համար կիրառվում է.
•XML - նշագրման ընդլայնված լեզու, որը նախատեսված է կառուցվածքային տվյալների պահպանման և փոխանցման համար,
•SOAP - XML բազայի վրա հաղորդագրությունների փոխանակման պրոտոկոլ,
•WSDL - XML բազայի վրա Վեբ-սերվիս արտաքին ինտերֆեյսերի նկարագրման լեզու:
Վեբ-սերվիսը նկարագրվում է գործողությունների փաթեթով: Յուրաքանչյուր գործողություն կարող է ունենալ որոշակի քանակությամբ պարամետրեր` Վեբ-սերվիսին տվյալներր փոխանցելու և վերադարձված արժեքները ստանալու համար:
Վեբ-սերվիսն ապահովում է.
•համակարգի տվյալների պահոցից տեղեկատվական և հաշվետվական ինֆորմացիայի տրամադրում, օրինակ` որոշակի պահեստում առկա ապրանքների ցուցակի ստացում, ապրանքների քանակները և գները:
•համակարգի փաստաթղթերի և տեղեկատուների էլեմենտների գրանցում և ընթերցում, օրինակ` նոր ապրանքի գրանցում կամ վաճառքի փաստաթղթի գրանցում:
Ծրագրավորման գրադարաներ
Գոյություն ունեն գրադարաններ, որոնք իրականացնում են SOAP պրոտոկոլը:
Դրանցից մի քանիսը թվարկված են ստորև.
•PHP - nuSOAP և SOAPClient,
•Python - suds,
•Perl - SOAP::Lite և XML::Compile:
SOAP-ի գրադարաններից շատերն օգտագործում են WSDL նկարագրերը՝ վեբ-սերվիսին ուղարկվող հարցումները կազմելու և փոխանցվող տվյալները ստուգելու համար: Գրադարանները ներբեռնում են WSDL նկարագիրը, վերլուծում և ձևավորում են տվյալների կառուցվածքները, որոնք անհրաժեշտ են մեթոդները կանչելու համար: Ծրագրին մնում է լրացնել կառուցվածքները տվյալներով և կատարել հարցումը: Պատասխան XML հաղորդագրությունից ստացված տեղեկատվությունը վերադարձվում է ծրագրավորման լեզվին բնորոշ կառուցվածքի տեսքով:
Վեբ-սերվիսի հրապարակում
Վեբ-սերվիսը այլ սպառողներին հասանելի դարձնելու համար` կատարվում է Վեբ-սերվիսի հրապարակում: Վեբ-սերվիսը պետք է հրապարակված լինի Internet Information Services (IIS) վեբ-սերվերի վրա:
Վեբ-սերվիսին հասանելիության հղման հասցե.
http://{server_name:port_number}/{publish_name}/AccountantService.svc?wsdl.
Անվտանգության համար Վեբ-սերվիսի հրապարակումը ցանկալի է SSL-ի միջոցով:
https://{server_name:port_number}/{publish_name}/AccountantService.svc?wsdl.
Օգտագործողի նույնականացումը Վեբ-սերվիսին դիմելիս
Նախքան վեբ-սերվիսի մեթոդներին դիմելը` անհրաժեշտ է ստանալ միացման նույնացուցիչ: Նույնացուցիչը ստանալու համար անհրաժեշտ է կիրառել StartSession մեթոդը:
Նույնականացումը կատարվում է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցներով. Օգտագործող (User) և Գաղտնաբառ (Password):
Եթե Օգտագործող (User) և Գաղտնաբառ (Password) պարամետրերը նշված են ճիշտ, ապա վերադարձվում է միացման նույնացուցիչ, որի կյանքի տևողությունը 120 րոպե է:
Միացման նույնացուցիչը օգտագործվում է վեբ-սերվիսի բոլոր հարցումներում (մեթոդներում) որպես առաջին պարամետր:
Սխալների մասին հաղորդագրություններ
Սխալի առաջացման դեպքում հարցման մշակումը ընդհատվում է և վերադարձվում է սխալի մասին հաղորդագրություն SOAP fault ֆորմատով:
faultcode տարրը պարունակում է սխալի կոդ, faultstring տարը սխալի նկարագրություն:
<s:Envelope xmlns:s="http://schemas.xmlsoap.org/soap/envelope/"> <s:Header /> <s:Body> <s:Fault> <faultcode>s:Server</faultcode> <faultstring xml:lang="hy-AM">00007 գործընկերոջ կոդը բացակայում է "Գործընկերներ" տեղեկատուից</faultstring> </s:Fault> </s:Body> </s:Envelope>
|