Դուրս գրված հաշվ. փաստաթղթեր

Ուղղորդիչ:  e-Invoicing > Օնլայն աշխատանք (ուղիղ կապ) > Հաշվարկային փաստաթղթեր >

Դուրս գրված հաշվ. փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում:

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

 

e-Invoicing.WriteOutTaxInvoices 1

 

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

 

e-Invoicing.WriteOutAccountingDoc1

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հարկային հաշիվները, որոնք ընկած են նշված ժամանակահատվածում:

Ծրագրի տեսակ

Նշվում է Ծրագրի տեսակ`1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով), 2. e-invoicing (ուղիղ կապ): 1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում հաշիվները  անմիջապես կարտահանվեն e-Invoicing համակարգ: 2. e-invoicing (ուղիղ կապ) նախատեսված է e-invoicing համակարգի հին տարբերակի հետ աշխատանքի համար:

Գնորդի ՀՎՀՀ

Նշվում է Գնորդի ՀՎՀՀ: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոմք դուրս են գրվել տվյալ գնորդին:

Գնորդի անվանում

Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին:

Սերիա և համար

Նշվում է Դուրս գրված հարկային հաշվի սերիան և համարը:

 

Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Դուրս գրված հարկային հաշիվը:

Սերիա-համարների վերագրում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան փաստաթղթերին: